12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին` կտուգանեն

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ըստ սահմանված կարգի չհամապատասխանեցնելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ […]

ԿԸՀ նախագահը բացահայտեց ուռճացված ցուցակների գաղտնիքը

Ընտրացուցակների թվերի ուռճացման գլխավոր խնդիրը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` այն է, որ վերցնում են երկու տարբեր մեթոդոլոգիայով ստացվող ցուցանիշներ և համադրում: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը տեսակետ հայտնեց, որ փորձ է արվում անհամադրելի ցուցանիշները միմյանց հետ համադրել և անել հետևություններ. «Բանն այն է, որ ընտրողների ցուցակում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ունեն […]

Պետք է Ադրբեջանի հետ լեզու գտնենք, որ թռիչքը կայանա.Դմիտրի Աթբաշյան/վիդեո/

Վաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: «Թռիչքներ վաղ թե ուշ կլինեն, բայց երբ շահագործման կհանձնվի օդանավակայանը չեմ կարող ասել,դա  քաղաքական հարց է։ Քաղաքական գործիչներն ավելի լավ գիտեն, թե ինչու հիմա թռիչքներ չեն իրականացվում։   2010 թ.-ի մայիսի […]

«Անաստղ» Սահմանադրություն

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին շոու-բիզնեսի աստղերը մասնակցություն չեն ունենա: Համենայնդեպս մինչև այս պահը նման տեղեկություն չկա: Սովորաբար նախընտրական քարոզարշավներից առաջ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են նախընտրական փիար ակցիաներին, համերգներին: Henaran.am-ը շոու բիզնեսի ներկայացուցիչներից փորձեց պարզել` արդյո՞ք իրենք մասնակցություն ունենալու են նաև սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին: Մեզ հետ զրույցում հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն ասաց, որ, անկեղծ ասած որևէ առաջարկ չի ստացել […]

Հրապարակվել է Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի վիրավորների ցուցակը

Հրապարակվել է Մոսկվայից Երեւան եկող վթարված ավտոբուսի վիրավոր ուղեւորների անունները։ Հիշեցնենք, որ այս գիշեր Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ և 36 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ։ Ահա վիրավորների ցանկը՝ Сафарян Карен – 1985 г.р. (черепно-мозговая, […]

Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր

Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին,  այսօր միացել են ևս 5  կալանավոր: Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են  Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն  Վարդանյանը, Գեղամ  Ասատրյանը: «Ի պաշտպանություն Վոլոդյա […]

Երկիրը լուրջ վտանգի առաջ է, մենք դրել Սահմանադրություն ենք փոխում/վիդեո/

«Երկիրը գտնվում է  քաղաքական, տնտեսական, ռազմական  լուրջ ճնշումների առաջ, իսկ մենք դրել Սահմանադրություն ենք փոխում»,-ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին Հրանտ Բագրատյանը դեմ է Սահմանադրական բարեփոխումներին: Նրա խոսքով` առաջադեմ երկրների 80 տոկոսի պարագայում՝ կաՄիացյալ Նահանգները: Նախկին վարչապետը դեմ է մեկ պալատ ունեցող պառլամենտական համակարգին: Նրա հավաստմամբ՝  միապալատանի պառլամենտները բերում են դիկտատուրայի, նույնիսկ ֆաշիզմի, իսկ մեր երկիրը փորձելով դեմոկրատական […]

2016-ին պետական ծախսերը կավելանան

2016 թվականի ծախսերի գծով նախատեսված է ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազում մինչև 25.2 տոկոսով, ընդ որում` ծախսերի կառուցվածքում փոքր-ինչ ավելացել է կապիտալ ծախսերի բաժինը՝ կազմելով ընդհանուր ծախսերի 9.4 տոկոսը: Այդ մասին այսօր խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը` ներկայացնելով 2016 թվականի բյուջեի մասին ԿԲ-ի եզրակացությունը:Նրա խոսքով` բյուջեի ծախսային մասը 2015 թվականի բյուջեի հաստատված […]

Եղանակային կտրուկ տատանումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ, հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-5, աևելյան շրջաններում‵ 4-6 աստիճանով: Երևանում նոյեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  

«Դեժավյու»

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Պրոտոկոլի համաձայն`օրենքի նախագծի մշակման սկզբունքները, նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,  եկամուտների ձևավորումը, բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը պետք է ներկայացներ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, սակայն ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս նախագծի ներկայացումը ստանձնեց Խաչատրյանի տեղակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի