22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՙՈրևէ մեկի վրա «այո» ապահովելու խնդիր չի դրված. ՀՀԿ պատգամավոր

«Հանրապետական կուսակցությունը արդեն ձևավորել է իր քարոզչության շտաբը, որը ղեկավարում է  վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը ունի շտաբեր ղեկավարելու մեծ փորձ և դրանով մենք օրենսդրական խախտում չենք արել:

Քարոզարշավը արդեն սկսված է: Քարոզչական որոշ նյութեր պատրաստ են ու ամսի 6-ից դրանք իրենց տեղը կգտնեն համապատասխան առռանձնացված վայրերում»,-այսօր «Հենարան»  մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանը նշեց, որ «Այո»-ի շտաբեր են ձևավորել նաև ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունները: «Անհրաժեշտության դեպքում առանձին հարցերով կհամագործակցենք, սակայն սկզբից քարոզչությունը կսկսենք առանձին-առանձին: Որևէ խնդիր չկա առանձին  քարոզչություն իրականացնելու մասով, զուտ քաղաքական որոշում է»,-շեշտեց ՀՀԿ պատգամավորը:

«Այս Սահմանադրությունը ունի բավականին լուրջ առավելություններ և՛ նախագահական համակարգի նկատմամբ, և՛ խորհրդարանական համակարգի նկատմամբ»,-ընդգծեց պատգամավորը:

«Որևէ մեկի վրա խնդիր չի դրված ապահովել «այո»,- անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե մարզպետները նույնպես շտաբ են ղեկավարում և կարող են պարտադրել բնակչությանըասաց  Գագիկ Մելիքյանը:

Նա վստահեցրեց, թե իրենք մարզպետների առաջ խնդիր չեն դրել ապահովել սահմանադրական հանրաքվեում «այո»:

Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որը առնչվում էր  Վարդան Օսկանյանի այն մտահոգությունը, թե Սահմանադրական փոփոխությունները կվտանգեն ՀՀ-ի «փխրուն ժողովրդավարությանը» Մելիքյանը  ասաց. «Ընդունում եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարության ավելացման հարցում բավականին լուրջ քայլեր պիտի կատարվեն: Ընդունում եմ, որ ժողովրդավարությունը մեր երկրում բավականին փխրուն է, ինչպես բոլոր երկրներում: Այդ առումով լուրջ քայլեր կատարելու հենց ամենալուրջ գաղափարը սահմանադրական փոփոխություններն են և անցումը խորհրդարանական համակարգին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ