09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Անաստղ» Սահմանադրություն

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին շոու-բիզնեսի աստղերը մասնակցություն չեն ունենա: Համենայնդեպս մինչև այս պահը նման տեղեկություն չկա: Սովորաբար նախընտրական քարոզարշավներից առաջ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մասնակցում են նախընտրական փիար ակցիաներին, համերգներին: Henaran.am-ը շոու բիզնեսի ներկայացուցիչներից փորձեց պարզել` արդյո՞ք իրենք մասնակցություն ունենալու են նաև սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին:

Մեզ հետ զրույցում հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանն ասաց, որ, անկեղծ ասած որևէ առաջարկ չի ստացել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու:

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նշեց. «Որևէ առաջարկ չեմ ստացել, իսկ եթե անգամ ստանամ, չեմ ընդունի, որովհետև չեմ ուզում խառնվել քաղաքականությանը»:

Երգչուհի Սոֆի Մխեյանը խիստ բացասաբար ընդունեց մեր հարցը` արձագանքելով. «Ես ձեր հարցին որևէ մեկնաբանություն տալ չամ կարող, չեմ մեկնաբանում: Եթե իմ ստեղծագործական կյանքի մասին հարցնեք, ապա կպատասխանեմ, այդ հարցը չեմ մեկնաբանի»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ