23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԿԸՀ նախագահը բացահայտեց ուռճացված ցուցակների գաղտնիքը

Ընտրացուցակների թվերի ուռճացման գլխավոր խնդիրը, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի` այն է, որ վերցնում են երկու տարբեր մեթոդոլոգիայով ստացվող ցուցանիշներ և համադրում: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Մուկուչյանը տեսակետ հայտնեց, որ փորձ է արվում անհամադրելի ցուցանիշները միմյանց հետ համադրել և անել հետևություններ.

«Բանն այն է, որ ընտրողների ցուցակում ընդգրկված են բոլոր այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ունեն հաշվառում, իսկ մարդահամարի թվերը, որոնք համադրվում են այս տեղեկությունների հետ, պարունակում են ՀՀ-ում առկա բնակվող և ժամանակավոր բացակայողների մասին տեղեկություններ: Ժամանակավոր բացակայող համարվում են մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ-ում չգտնվողները, իսկ 1.5 տարի բացակայած քաղաքացու ազգանունն անպայման լինում է ընտրողների ցուցակում, բայց մարդահամարի ցուցակներում նրա ազգանունը չի ներառվում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ