17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Իմա՞ստը

«Սահմանադրական փոփոխություններ են երկրում ընթանում, մենք բերել ենք, երեք համայնք ուզում ենք խոշորացնել, իմա՞ստը»,- Ազգային Ժողովում նման հարցադրում արեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագծին: «Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչո ՞ւ քաղաքական կարևորագույն գործընթացներից այսքան կտրված, ժամանակից դուրս ինչ-որ նախագիծ է  ներկայացվում: Մենք ինչո՞ւ ենք ուզում այս փոփոխությունն այսքան արագ […]

Առանց արհեստական բաժանումների

Կին պատգամավորների կողմից ինքնաբացարկի դեպքում նրանց մանդատի փոխանցման հարցը վերամշակման կարիք ունի: Այս հարցի շուրջ , այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության հերթական  նիստում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը ներկայացրեց  արդարադատության նախարարության բացասական եզրակացությունը «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Նշենք, որ օրինագծի հեղինակը ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է: Ըստ Մարուքյանի հեղինակած օրինագծի, եթե կին պատգամավորը հրաժարվում […]

Հարձակվել, ներարկիչներ են գողացել. ով է ստում

Արարատի մարզի Արևաբույր գյուղի գյուղապետարանի վրա  երեկ գիշեր հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկատվություն է տարածվել վաղ առավոտյան: Տեղեկությունների համաձայն` անհայտ անձինք կոտրել են գյուղապետարանի պատուհանների ապակիները,  ներխուժել գյուղապետի աշխատասենյակ, ապա բուժկետ, որտեղից գողացել են ներարկիչներ։ «Հարաձակում չի եղել, ոչ մի բան չկա, ինչ սուտ բաներ են տարածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ՝ Մարտին Ավետիսյանը: Ավետիսյանը […]

«Ազգին սիրող տղա էր». Սողոմոն Քոչարյանին հուղարկավորեցին Եռաբլուրում /վիդեո/

Ցմահ ազատազրկման դատապարտված, 21 տարի անազատության մեջ գտնվող և հիվանդության պատճառով օրերս ազատություն ստացած հետախույզ Սողոմոն Քոչարյանին այսօր՝ նոյեմբերի 11-ին, հուղարկավորեցին Եռաբլուրում: Նա ցանկություն էր հայտնել, որ իրեն հուղարկավորեն զինվորականի հագուստով. այդպես էլ արվեց: Նախկին հետախույզի հուղարկավորությանը ներկա էին հարազատները, ընտանիքի անդամները, մարտական ընկերները: Մորեղբայրը՝ Անաստաս Զախարյանը պատմեց, որ դեռ մանկուց Սողոմոնը հայրենիքին նվիրված զավակ է եղել. […]

Սերժ Սարգսյանը թուլացնում է ինքն իրեն

«Հենարան» մամուլի ակումբում սահմանադրական բարեփոխումների շուրջ այսօր բանավիճեցին ՀՀԿ-ական, նախկիՆ ԱԺ նախագահ, պատգամավոր Սամվել Նիկոյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Բուռն քննարկումների առիթ դարձած Սահմանադրության նախագծի 89/4 հոդվածը թեժացրեց բանավեճը.  Հարությունյանը այս հոդվածը համարում է փոփոխված փաթեթի ամենաթերի կողմը, որ «եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում […]

Կառավարությունն առաջարկում է ազատել հարկերից

Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի […]

Հանրաքվեին կարելի է մասնակցել ID քարտերով. ԱԺ-ն քվեարկեց

Քիչ առաջ 74 կողմ, 13 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: ՀՀԿ-ական պատգամավորների հեղինակած փաթեթով լուծվում է Սահմանադրական հանրաքվեին այն 180 հազար քաղաքացիների քվերակության հարցը, ովքեր անձնագրի փոխարեն նույնականացման քարտեր ունեն: Օրենքով սահմանվում է, որ միայն նույնականացման քարտ ունեցող […]

Պահանջում են կարգի հրավիրել

«Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով տեր Եսայի քահանա  Արթենյանի կողմից արված մեկնաբանությանը qahana.am կայքում, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է. «Օրերս Եսայի քահանան անդրադառնալով եզդի տղայի և հայ աղջկա ամուսնության հնարավորությանը ասել է. «Եզդին արևապաշտ է: Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում […]

«Չի կոտրվել»

«Հացադուլը դադարեցնելուց հետո հայրս նորմալ ստուգումներ է անցել: Բժիշկը ասել է, որ նրա առողջական վիճակը նորմալ է, ահազանգող բան չկա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց 11 օր հացադուլի մեջ գտնված Վոլոդյա Ավետիսյանի որդին՝ Նորայր Ավետիսյանը: Հիշեցնենք, Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրեց նոյեմբերի 9-ին: Հացադուլի պատճառը ՔԿՀ անկախ հանձնաժողովի կողմից Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակման […]

«Քյասիբցել են սաղ»

Henaran.am-ը ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքվեց` արդյո՞ք վերջինիս դիմել են լրագրողներ վճարովի հարցազրույց անելու նպատակով: Հիշեցնենք, Ալեքսանյանը նախորդ նիստին հայտարարել էր, որ այսուհետ «փողով է հարցազրույց տալու` միայն այն լրագրողներին, ովքեր պատրաստ են վճարել 500 դոլար»: Ալեքսանյանն ասաց` առաջարկություններ եղել են, բայց «հլը որ հարզազրույց չի տվել…  քյասիբցել են սաղ»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի