09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հարձակվել, ներարկիչներ են գողացել. ով է ստում

Արարատի մարզի Արևաբույր գյուղի գյուղապետարանի վրա  երեկ գիշեր հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկատվություն է տարածվել վաղ առավոտյան: Տեղեկությունների համաձայն` անհայտ անձինք կոտրել են գյուղապետարանի պատուհանների ապակիները,  ներխուժել գյուղապետի աշխատասենյակ, ապա բուժկետ, որտեղից գողացել են ներարկիչներ։

«Հարաձակում չի եղել, ոչ մի բան չկա, ինչ սուտ բաներ են տարածում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գյուղապետ՝ Մարտին Ավետիսյանը:

Ավետիսյանը զայրացած անջատեց հեռախոսը և միայն մեկ հավելում արեց. «Ով տարածել ա այդ լուրը, թող գա ապացուցի, ես բան չունեմ ասելու»:

Ոստիկանության լրատվական ծառայությունում ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին տեղեկատվությունը, խոստանալով ավելի ուշ մանրամասնել կատարվածը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ