22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ կասի Քոչարյանի շոուն

«Նոյեմբերի 13-ին մեկնարկելու է «Այո և Ոչ» հեռուստանախագիծը: Այն բացառիկ է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում: Սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական և հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում և քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում: Հանդիպումներն ու քննարկումները հեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ժամը 11:00-23:00:

Շոուում ներգավված են ՀՀԿ-ականներ Մարգարիտ Եսայանը, Վարդան Այվազյանը, Կարինե Աճեմյանը, Սամվել Ֆարմանյանը, Հրայր Թովմասյանը: Ընդդիմությունից շրջանառվում է Հրանտ Բագրատյանի անունը:

Հավելենք, այս ձևաչափի հաղորդում առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, երբ հաղորդման մասնակիցները պետք է իրենց գործողությունները կատարեն ուղիղ եթերի ժամանակ: Այսինքն` սա զուտ քարոզարշավ չէ, այլ քարոզարշավ է` համեմված տվյալ մարզերում հաղորդման մեջ ընդգրկված պատգամավորների ամբողջական նիստուկացով և առօրյայով:

Հեռուստանախագիծը Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդհատ հեռարձակվելու է «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով և «Ա1+»-ի կայքում: Ռեալիթի շոուն պարբերաբար հնարավոր կլինի դիտել նաև Արմնյուզի եթերում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզային հեռուստատեսությունների հետ: Նրանք ևս միացել են հեռուստանախագծին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ