22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ցավում եմ, որ Շարմազանովն այստեղ չէ». Աշոտյանի խոստովանությունը լրագրողներին

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո սովորաբար լրագրողների հարցերին է պատասխանում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, իսկ քանի որ վերջինս գտնվում է Բելառուսում գործուղման պատճառով, այս անգամ նրան փոխարինեց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը:

Վերջինս լրագրողներին տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել է ՀՀԿ շտաբի աշխատանքների կազմակերպական և բովանդակային խնդիրները, մասնավորապես հստակեցումներ են եղել քարոզչական հարցրի հետ կապված, անդրադարձ է եղել կուսակցական և ոչ կուսակցական հարցերին:

Խոսելով քարոզչության մասին՝ նա վստահեցրեց, որ իրենց քարոզչությունը լինելու է կառուցողական, բովանդակային և նպատակային, որպեսզի հանրաքվեի օրը քաղաքացիները կատարեն իրենց ընտրությունը: Խոսելով «Նոր Հայաստանի» կողմից կազմակերպվելիք դեկտեմբերմեկյան հանրահավաքի մասին՝ բանախոսն արձագանքեց.
««Ոչ»-ի ճակատը ուժեղացնում և լեգիտիմացնում է «այո»-ն, մնացած գործողութոյւնները, որոնք պլանավորում են եր գործընկերները, պետք է համադրելի լինեն ՀՀ օրենքներին»:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը հստակեցրել է մարզային այցելությունների մասնակցությունը՝ կրթության և գիտության նախարար Աշոտյանն ասաց, որ նման բան նիստին չի քննարկվել:Նա նույն պատասխանը տվեց նաև այն հարցին, որը վերաբերվում էր ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլտերի հայտնի խնդրահարույց և հակահայ զեկույցի ընդունման վերաբերյալ:

Աշոտյանը միայն ասաց, որ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այս պահին Հայաստանում չի գտնվում: Նախարար պերճախոս չգտնվեց նաև քաղաքական այլ հարցերին պատասխաններ տալու ժամանակ՝ արձագանքելով, թե ինքը կուսակցության խոսնակը չէ, որ մեկնաբանի կուսակցության վերաբերյալ հարցերը, այլ միայն կարող է մեկնաբանել այն, ինչի մասին խոսվել է ՀՀԿ-ի ԳՄ նիստում:
«Չգիտեմ, թե ձեր ակնկալիքներն ինչպիսին են, բայց ցավում եմ, որ պարոն Շարմազանովն այստեղ չէ, որը սովոր է բավարարել ձեր ակնկալիքները»,- ասաց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ