12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Նաստրադամուսին` անհայտ հարց

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ո՞ւմ է տեսնում երկրի ապագա ղեկավարի դերում, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Էդ հարցի պատասխանն անգամ Նաստրադամուսը չգիտի»: «Այս տեմպերով, որ գնա, կարող է նաև երկրի ղեկավարի պաշտոնին հավակնի ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը»: Սաֆարյանն ասաց՝ կատակ չի անում, այլ ներկայացնում է դառը իրականությունը: Հիշեցնենք, որ Արա Աբրահամյանը վերջերս հայտարարել էր ՀՀ-ում կուսակցություն […]

Դատապարտյալին ծանրոց ուղարկելը պատվերով կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև էլեկտրոնային միջոցով պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ: «Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու […]

«Հետևիցս գոռում են սրբապիղծ»

Հնդկական ապրանքների ցուցահանդես վաճառքին սնունդից, հագուստից, յուղերից զատ այցելուներին առաջարկվում է ձեռքին հինա նկարելու ծառայություն: Henaran.am-ի հետ զրույցում հինայի վարպետն անկեղծացավ` հայ տղաները, տեսնելով իր ձեռքին հինայով նախշազարդերը, մտածում են, որ այդ երևույթը հակաքրիստոնեական է: «Հետևիցս գոռում են սրբապիղծ»: Մանրամասները` տեսանյութում:

Դաժանաբար ծեծել են ու թալանել. տաքսիստները «բունտ» կանե՞ն

«Երեկ, ուշ երեկոյան ընկերոջս տաքսին  նստել են երկու տղամարդ:Նստել են կրկեսի մոտից և խնդրել են իրենց տանել Պռոշյան գյուղ: Ընկերս ոչ մի վատ բան չկասկածելով ընդունել է պատվերը: Դեռ Պռոշյան գյուղ չմտած էս երկուսը կռիվ են սարքել ու սկսել հայհոյել վարորդին»,-պատմեց Henaran.am-ի խմբագրություն զանգահարած տղամարդը, ով նշեց, որ իր անունը այնքան էլ կարևոր չի: Նրա […]

Ինչո՞ւ այս անգամ հնդկական ցուցահանդեսն աղքատիկ է/վիդեո, ֆոտո/

Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառքն այս տարի իրականացվում է Երևանի «Դինամո» մարզահամալիրի տարածքում: Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ այս անգամ ցուցադրված է փոքր տեսականի, իսկ այցելուների թիվն անհամեմատ քիչ է: Մեզ հետ զրույցում կազմակերպիչ Նավաբ Անսարինն ասաց, որ չեն հասցրել բոլոր  ապրանքները հասցնել Հայաստան, այդ պատճառով ներկայացված տեսականին փոքր է: Նա խոսել է նաև մարզերում ցուցահանդես կազմակերպելու […]

Վաղը կարող է իրավիճակ փոխվել. «Ոչ թալանին»-ը դուրս կգա փողոց

 «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ  «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի բավարարում մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ն էլեկտրաէներգիայի գնի սուբսիդավորման վերաբերյալ ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշումը: Սարգսյանը տեղեկացրել էր, որ մտածում են պայքարի ուղիներ գտնելու շուրջ: Այս պահին նախաձեռնության անդամները շարունակում են  հետագա անելիքների վերաբերյալ փակ քննարկումներ անցկացնել, սակայն նախընտրում են առայժմ […]

Նևրոզներից չեն մահանում. սեքսապաթոլոգ/վիդեո/

«Նևրոզները դասվում են նեյրո-հոգեկան հիվանդությունների շարքին: Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է ու չկա որևէ օրգանական ախտահարում : Այսինքն` այստեղ չկա որևէ օրգանական խանգարում, ասենք՝ արյան շրջանառության խանգարում կամ ուղեղային տրավմաներ չկան, ինֆեկցիաներ չկան, ուռուցքային պրոցեսներ չկան: Այստեղ` միայն ֆունկցիան է խանգարված»,-լրագրողների հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Զաքարյանը նշեց, որ նևրոզը առաջանում է հիմնականում սթրեսի […]

Բաղրամյանի գործի վերաբացումը վախեցնելու նպատա՞կ ունի

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Բաղրամյան պողոտայում հունիսի վերջին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների դեմ հարուցված քրեական գործի վերաբացումը համարում է քննչականի կողմից հերթական անգրագիտության դրսևորում: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել է, որ հսկողություն իրականացնող դատախազը վերացրել է «խուլիգանության» հոդվածով հարուցված գործի վարույթը կարճելու՝ Քննչական կոմիտեի քննիչի ամիսներ առաջ կայացրած որոշումը։ Ցուցում է տրվել […]

«Խոպանչիները յոլա են տանում»

Տարվա վերջին սովորաբար տնտեսության աշխուժացում է նկատվում: Այս տարի նույնպես սպասելի է տնտեսական ցուցանիշների բարելավում:  Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը. «Այս շրջանում աճում են արտահանման ծավալները, աճում  են դրսից ուղարկվող տրանսֆերները: Արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են և իրենց հետ բերում որոշակի գումարներ, ինչն ապահովում է տնտեսության մեջ որոշակի աշխուժացում»: Տնտեսագետը կարևորում է նաև գյուղատնտեսական […]

15 ամյա Մաթևոսը 20 օր կորած էր.մանրամասներ

Մաթևոսը անհետացել էր 20 օր առաջ, սակայն 2 օր առաջ պարզ դարձավ, որ տղայի մոտ ամեն բան կարգին է: 15-ամյա Մաթևոսը Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան է: Հակասոցիալական վարք դրսևորած երեխաների հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տղային մայրը տուն էր տարել և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի