04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դատապարտյալին ծանրոց ուղարկելը պատվերով կլինի

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ փոխանցել նաև էլեկտրոնային միջոցով պատվերներ կատարելով։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կալանավորներին ու դատապարտյալներին ծանրոցներ տանում են հիմնականում նրանց հարազատները, ինչն առաջացնում է տարբեր խնդիրներ:

«Նախ դժվարություն է ստեղծում հարազատի համար, հետո ՔԿՀ-ներում արգելված որոշ առարկաների ներմուծման հնարավորություն է տալիս, ինչը բացառելու համար տարվում է երկար ստուգում: Առկա է ՔԿՀ-ի ծառայողի և դատապարտյալի հարազատի շփման միջոցով կոռուպցիոն ռիսկերի առաջացում։ Այժմ մենք այս նախագծով առաջարկում ենք, որ այդ ամենը կատարվի էլեկտրոնային եղանակով, պատվեր ուղարկելու միջոցով»,-ընդգծեց Հովհաննիսյանը` հավելելով, որ պատվերը կընդունի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը և կկապվի ՔԿՀ-ի վարչակազմի հետ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ