03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչի՞ պիտի նման քայլի գնար

«Ես տեղյակ չեմ, թե  ինչ է կատարվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի վերջին պարտություններին: Նա նշեց, որ այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում, որի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:

Լրագրողների դիտարկմանը՝ եթե նախարարը տեղյակ չի, ապա ո՞վ պետք է տեղյակ լինի՝Ղազարյանը արձագանքեց.

«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը աշխատում է բոլոր ֆեդերացիաների հետ, որոնք հասարակական կազմակերպություններ են: Բայց քանի որ նրանք մարզական են՝ մենք համագործակցում ենք: Աջակցում ենք շատ կազմակերպչական և այլ հարցերում»:

Նախարարին դուր չեկավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից  Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային խաղը  վաճառելու տեղեկությունների մասին լրագրողի հարցը.

«Չեմ կարծում, որ նման քայլի կգնար, ինչի՞ պիտի գնար: Ես չեմ հավատում դրան ու վերջ»:

Հիշեցնենք, միջազգային լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների գումարներ են տրվել` հանդիպումը պարտվելու համար: Ֆուտբոլի Ֆեդերացիան այս առնչությամբ մեկնաբանություն չի ներկայացրել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ