22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչ որոշվեց «Այո»-ի շտաբի առաջին նիստում

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ավարտվել է  Սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի առաջին նիստը,որը  վարում էր շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստից հետո ՀՀԿ անդամները  նշեցին, որ քննարկվել են կազմակերպչական հարցեր:

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը  հայտարարեց, որ բացարձակ ասելիք չունի: ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը միայն ասաց, որ ընդհանուր կազմակերպչական հարցեր են քննարկել: ՀՀԿ գրասենյակից վերջում դուրս եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը սկզբում նշեց, որ կպատասխանի միայն մեկ հարցի:

Վարչապետը մասնավորապես ասաց, որ արդեն վերջնականորեն ձեւավորել են շտաբը, ունեն 6 տեղակալ: Թե ովքեր են նրանք, վարչապետը չասաց՝ ավելացնելով. «Քննարկել ենք նաեւ մեր շտաբի կառուցվածքը, մեր ապագա անելիքները»:

Նշենք, որ «Այո»-ի շտաբի պետի տեղակալներն են` Վիգեն Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, Հովհաննես Հովսեփյանը, Արմեն Երիցյանը, Լևոն Յոլյանը և Վահրամ Բաղդասարյանը: Շտաբի քարոզչության պատասխանատուն կլինի Վիգեն Սարգսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ