23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոստիկանին բոբո մի սարքեք»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անընդունելի է համարում այն, որ պատգամավորների մի մասը փորձում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին ներքաշել քաղաքական թատերաբեմ, ինչը, ըստ Շարմազանովի, ճիշտ ճանապարհ չէ:

Խոսելով ՄԻՊ-ի տարեկան զելույցի մասին՝ Շարմազանովը նկատեց` բանականաբար կլինեն պատգամավորներ, ովքեր  միայն սև գույներով կներակայացնեն զեկույցը, որոշները դժվարությամբ կընդունեն քննադատությունները, սակայն չպետք է զեկույցի քննարկումն առիթ դարձնել սեփական կուսակցության անունը հնչեցնելու համար: Որպես օրինակ Շարմազանովը մատնանշեց այն, որ պատգամավորներից շատերը ելույթ են ունենում զեկույցի ժամանակ, բայց ոչ մի խոսք չեն ասում զեկույցի վերաբերյալ:

«Ինչ կապ ունեն 2008-ի, 1999 թվականի դեպքերը ՄԻՊ-ի զեկույցի հետ, եթե վստահ եք, թե ովքեր են մեղավոր, գնացեք ցուցմունք տվեք»,-  հորդորեց ԱԺ փոխխոսնակը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ այդքան քննադատվող ոստիկանությունը ընդունել է ՄԻՊ-ի առաջարկը: Հղում անելով պատգամավորների հայտարություններին, թե ՄԻՊ-ն օգտագործել է երկակի ստանդարտներ՝ Շարմազանովը հակադարձեց` երկակի ստանդարտներ օգտագործվում են հենց ԱԺ-ում պատգամավորների կողմից: Ըստ նրա՝ խոսքը գնում է մասնավորապես ոստիկանների վերաբերյալ հնչեցրած արտահայտություններին: Շարմազանովը հորդորեց ոստիկանին բոբո չսարքել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ