«Տիգրան Մեծ»-ի Վովան ազատամարտիկներին այլևս տարածք չի՞ տրամադրում
«Ազատամարտիկների դաշինքի» գրասենյակը տևական ժամանակ է, ինչ տեղափոխվել է Մալաթիա- Սեբաստիա՝ «Հատուկ գնդի» գրասենյակ:
Ազատամարտիկներից մենք տեղեկացանք, որ նրանք լքել են կենտրոնում գտնվող գրասենյակը, քանի որ չեն կարողացել ժամանակին վճարել վարձակալած տարածքի համար:
Henaran.am-ը զրուցեց Ազատամարտիկների դաշինքի մամուլի պատասխանատու Սմբատ Հակոբյանի հետ, ով պարզաբանեց կատարվածը և նշեց, որ իրենց ծրագրային գործնեության մեջ ոչինչ չի փոխվել և փոխվել է միայն գրասենյակի հասցեն:
«Տարածքի սեփականատերը մեր ընկերն է ու զուտ ընկերական կարգով տրամադրել էր մեզ, հիմա ինքը միջոցառումներ ունի այդ տարածքում, համատեղել հնարավոր չէ, այդ իսկ պատճառով էլ տեղափոխվեցինք, բայց ցանկացած պահի մենք կարող ենք այդ տարածքը օգտագործել։ Թե չէ գիտեք ինչ կա, դրանք հերյուրանքներ են, գումարային խնդիրներ չկան, մենք նախ այնտեղ որևէ այդպիսի բան չենք ունեցել, պարտքերի խնդիր չի եղել։ «Հատուկ գնդի» գրասենյակը ունենք, որը համեմատաբար նորմալ կարողանում ենք օգտագործել, ինչու երկու գրասենյակ պահենք»,- ասաց Հակոբյանը:
Նշենք, որ «Ազատամարտիկների դաշինք»-ի նախկին գրասենյակը գտնվում է Սայաթ-Նովա փողոցում և մեր ունեցած տեղեկության համաձայն պատկանում է Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանին: