23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդը որ մտավ զանավեսկի հետև, էդ ո՞վ ա գալու արանքից նայի »

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով` մեր ազգը պետք է հասկանա, որ ամեն ինչից առաջ օրենքն է: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն մտահոգությունների մասին, որ հանրաքվեի ժամանակ ճնշում կգործադրեն ընտրողների վրա, Սարոյանն ասել է.

«Ո՞վ ա ճնշելու, ո՞ւմ են ճնշելու: Էսա ժողովուրդը քվեարկություն կանի, ամեն ինչ կիմանաք: Ժամանակը ցույց կտա, որ էսօրվա արած մեր քայլը ճիշտ ա: Ես հավատում եմ, որ 100 տոկոսով ճիշտ քայլ ենք անում, մարդիկ կանցնեն, կգնան, օրենքները կմնան»:

Պատասխանելով սահմանադրական հանրաքվեն կեղծելու մասին հարցին՝ ասաց.

«Ժողովուրդը որ մտավ զանավեսկի հետև, էդ ո՞վ ա գալու արանքից նայի, տենա` դու ինչ ես անում: Եթե ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես ասա, ինչ ուզում ես արա, մեկ ա `գնալու ա զանավեսկի հետև, ինչ ուզենա անի, ժողովուրդը նենց մարդ ա, որ տոչնի գիտի, որ ուղղությամբ էթա»:

Արդարադատության հարցում երկրում օրենքը հավասար չի գործում, պաշտոնյաների բարեկամները կարող են սպանել, ծեծել, բայց չպատժվել, հարցրին.

«Բայց պարզվում ա չէ՞, էդ ամեն ինչը: Սկզբից սթից շուխուրն էթում ա, ոնց ուզում են մեկնաբանում են, հետո էդ անտերը պարզվում ա` ով մեղավոր ա, ով մեղավոր չի: Հո չե՞ն կարա զոռով մարդկանց բռնեն, նստացնեն: Ամեն ինչ պարզաբանվում ա, քննություն ա էթում, ոչ մի քննիչ իրա վրա տենց բաներ չի վերցնի: Համ էլ ժողովրդական կարծիքն ուրիշ բան ա, ասենք` մի անգամ լրագրողին մի հատ բան են ասում, ու գնաց սայթերով շուխուրը, հետո պարզվում ա, որ էտի տենց չի էլել»,- ասաց Սեյրան Սարոյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ