23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեկ անգամ ևս …

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել:

«Մենք ոչ թե բողոքարկում ենք, որ պատիժը մեղմացնեն, այլ սա որդուս հերթական ակցիան է լինելու, նա այս քայլով մեկ անգամ ևս իր բողոքի ձայնն է բարձրացնում»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը։ Հայկի հայրը համոզված է, որ Վերաքննիչ դատարնում գործի վերաբերյալ փոփոխություն չի լինելու։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով նրանցից մի քանիսին։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։

Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած, Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ