23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

16 տարի անց՝ կրկին մառախուղի մեջ

Ազգային Ժողովի՝ մառախուղների մեջ հազիվ նշմարելի շենքն 16 տարի առաջ էլ անհայտացել էր մառախուղի մեջ: Սակայն այն ժամանակվա մառախուղը ոչ միայն բնության լացուկոծից առաջացած մառախուղ էր, այլ մի անսովոր, մահահոտ ու մահաբեր մառախուղ: Ոճրագործի ձեռքով գլխատվել էր ՀՀ իշխանական վերնախավը՝ հանձին ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, 6 պետական գործիչների ու ԱԺ պատգամավորների: Ոճրագործության պատճառով վիրավորվել էր 8 պատգամավոր, իսկ ԱԺ 91 պատգամավորներ ժամեր շարունակ պատանդի կարգավիճակով արգելափակված էին` որպես կենդանի պատ:

Ողբերգական դեպքը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին է տեղի ունեցել, երբ  ԱԺ-ում կառավարությանը հարցուպատասխանի ժամն էր՝ կառավարության անդամների ներկայցությամբ։ Ցավոք, այդ օրվա հարցուպատասխանի փոխարեն միայն բազում հարցեր մնացին՝ անպատասխան ու սարսռեցնող հարցեր:

Ոճրագործությունից անցել է ուղիղ 16 տարի: Կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքը, Ազգային Ժողովի շենքում կրկին հարցուպատասխաններ են լինում, տարաբնույթ հարցեր, օրինագծեր, նախագծեր քննարկվում: Պարզապես ամեն տարի հոկտեմբերի 27-ը սև շրջանակի մեջ է ոչ միայն մեր պատմության եւ հիշողության մեջ: Ամեն հոկտեմբերի 27-ի Ազգային Ժողովի շենքը հայտնվում է մառախուղների մեջ՝ արարչագործությունը միանում է մեր սրտի մորմոքին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ