Երթ դեպի ԿԸՀ /վիդեո/
Դիտեք ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» կազմակերպած համատեղ երթի մասին պատմող տեսանյութը` դեպի ԿԸՀ:
Դիտեք ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» կազմակերպած համատեղ երթի մասին պատմող տեսանյութը` դեպի ԿԸՀ:
Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը կարծում է, որ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները չէին կարող ազդել հանրաքվեի ընդհանուր արդյունքի վրա: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հղում արեց իր ընտրատարածքին` որևէ խախտում չի արձանագրվել: «Էսքան ժամանակ երբ ընտրություններ են եղել, որ ընդդիմադիրն է ասել, որ ընտրություններն անցել են նորմալ… սաղն էլ բողոքում էին: Եթե այսօր իշխանությունները հանրաքվեին ասեին` «ոչ», իրանք կասեին […]
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ դեղերի շուկայում եղել են անհիմն թանկացումներ: Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ թե ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում […]
«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն` կարուսելի, սենդվիչնոցների և ռեալթի շոուի վերածելու հայրենիք ունենք»,-այսօր ԱԺ-ում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հարցադրում հնչեցրեց, ըստ որի` տարիներ շարունակ լուրեր են պտտվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին. «Պաշտոնավարելու հենց սկզբից, […]
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց` դասակարգային մոտեցում կա` իշխանությունը կարծես թշնամի լինի, իսկ հանրաքվեին տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար լինում է ընտրություններին: Ադիբեկյանին վրդովում է ընդդիմադիրների `մարտավարությունը, ասում է ` դրոշակ պարզելով, հավաքվելով հարց չէր լուծվելու, որովհետև պետք է հասկանալ ովքեր են ընտրողները. «Ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, ամեն չորրորդ տան տղամարդը բացակայում է երկրից: Դրանք […]
«Իմ կարծիքով` Ազատության հրապարակում բեմականացված ներկայացում է ընթանում: Ի սկզբանե կարծիք կար, որ դեկտեմբերի 1-ին ժողովուրդ կհավաքվի ու ինչ-որ գործողությունների կգնա: Բայց դեկտեմբերի 1-ին ժողովուրդը հավաքվեց և գործողության գնաց, բայց այդ գործողությունները ոչ թե անհնազանդության, այլ հնազանդության գործողություններ էին»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստրասբուրգում բնակվող, «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը: Մանուկյանի դիտարկմամբ` Ազատության […]
Սահմանադրական հանրաքվեից հետո յոթերորդ օրը` դեկտեմբերի 13-ին ԿԸՀ-ն պետք է հրապարակի հանրաքվեի վերջնական արդյունքները, որից հետո քաղաքական ուժերը կարող են բողոքարկել սահմանադրական դատարան: Նկատենք, որ ՀԱԿ-ն արդեն հայտարարել է ՍԴ և ԿԸՀ դիմելու իր որոշման մասին, ինչին դեմ են այս պահին Ազատության հրապարակը զբաղեցրած «Նոր Հայաստանում»: Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ այս մարտավարությունն արդյունավետ չէ` անիմաստ […]
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՀՀ Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Կոշ, Հակո, Արմավիրի մարզի Արշալույս գյուղերում հաղթել են ՀՀԿ-ական գործող գյուղապետերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ բոլոր դեպքերի հետ կապված բացատրություններ ներկայացնել շատ հիմնավոր ձևով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք Վարդան Օսկանյանի այն դիտարկման հետ, թե տեղի է ունեցել պետական հանցագործություն, Մարգարյանն ասաց, թե չի կարող նման բան ասել, քանի որ […]
























