13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը

«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը նամակ-հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ  9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը արդեն  արդեն 24–րդ օր: «Գտնվելով բանտում` Հայկը իր զորակցությունը հայտնեց պայքարող ուժերին: Ճնշման ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները: Եղել են […]

Ինչ շագանակներ է հանում ԲՀԿ-ն` առանց Ծառուկյանի

ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո վերջնականապես համոզվել է` երկրում վստահության դեֆիցիտ : Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նախահանրահավաքային շրջանը ցույց է տվել, որ հասարակությունը չի վստահում նաև ընդդիմությանը. «Ինչքան չեն վստահում իշխանությանը, երկու անգամ ավել չեն վստահում ընդդիմությանը: Սակայն, իհարկե, բոլոր տիպի ընտրակեղծիքները պիտի դիտարկվեն և և […]

Ի վերջո տուն կգնան. ՀՀԿ պատգամավորը համոզված է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը փաստում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը որևէ արտառոց բան չի եղել և հանրաքվեն  անցել է արդար: Ընտրակեղծիքների մասին լուրեր տարածողներին՝ ըստ ՀՀԿ պատգամավորի չարժէ լսել: «Ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարություն կատարողները նախ պետք է համաժողովրդական վստահության քվե ունենան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը: Մելիքյանը գտնում է, […]

«Ամբողջ գյուղով սահմանապահ ենք՝ ի՞նչ ասեմ…». Չինարիում չեն վախենում Երևանից եկող խուճապից

«Չինարիում վերջին օրերին խաղաղ է: Կրակոցներ չկան: Գյուղացիները հանրաքվեին մասնակցեցին, այդ մի շրջանն էր, որ  քննարկումներ կային: Հիմա ամեն մարդ իր գործին է : Մեր ականջները սովոր են, և կրակոցներին և Երևանից եկող խուճապային խոսակցություններին»,-Henaran.am-ին ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը.  «Ամբողջ գյուղով սահմանապահ ենք՝ ի՞նչ ասեմ…»: Հիշեցնենք, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ […]

Հանրահավաքին երեք հոգու բերման ենթարկեցին /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]

«Եթե ասեինք «ոչ», կասեին «այո»» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը կարծում է, որ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները չէին կարող ազդել հանրաքվեի ընդհանուր արդյունքի վրա: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հղում արեց իր ընտրատարածքին` որևէ խախտում չի արձանագրվել: «Էսքան ժամանակ երբ ընտրություններ են եղել, որ ընդդիմադիրն է ասել, որ ընտրություններն անցել են նորմալ… սաղն էլ բողոքում էին: Եթե այսօր իշխանությունները հանրաքվեին ասեին` «ոչ», իրանք կասեին […]

Ինչո՞ւ են թանկացել դեղերը

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց  ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ դեղերի շուկայում եղել են անհիմն թանկացումներ: Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ թե ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում […]

«Ես էլ կարամ ձեր հետ «քո»-ով խոսամ». Նիկոլ Փաշինյանն ու Հովիկ Աբրահամյանը բախվեցին

«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն` կարուսելի, սենդվիչնոցների և ռեալթի շոուի վերածելու հայրենիք ունենք»,-այսօր ԱԺ-ում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հարցադրում հնչեցրեց, ըստ որի` տարիներ շարունակ լուրեր են պտտվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին. «Պաշտոնավարելու հենց սկզբից, […]

Կաշառվել են ընդդիմադիր հանձնաժողովականները. սոցիոլոգ /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց` դասակարգային մոտեցում կա` իշխանությունը կարծես թշնամի լինի, իսկ հանրաքվեին տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար լինում է ընտրություններին: Ադիբեկյանին վրդովում է ընդդիմադիրների `մարտավարությունը, ասում է ` դրոշակ պարզելով, հավաքվելով հարց չէր լուծվելու, որովհետև պետք է հասկանալ ովքեր են ընտրողները. «Ընտրողների 55-60 տոկոսը կանայք են, ամեն չորրորդ տան տղամարդը բացակայում է երկրից: Դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի