17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ոստիկաններն էին ստիպում. բերանը կարած երիտասարդը չի լքում Ազատության հրապարակը /վիդեո/ֆոտո/

28 ամյա Հովհաննես Կարապետյանը երեկվանից կարել է բերանը և հացադուլ հայտարարել Ազատության հրապարակում: «Բերանիս կարերը քանդել եմ, բայց հացադուլը շարունակում եմ»,-հայտարարեց վերջինս Henaran. am-ի հետ զրույցում: Հովաննեսը դժվարությամբ է խոսում, նշում է, որ դեռ շուրթերը ցավում են, բայց հիշեցնում է, որ ոստիկանները մեղավոր են. «Խնդրում էին, ստիպում, որ Ազատության հրապարակ չգամ»… Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքական աստառ կա. Սեֆիլյանը՝ Շիրխանյանի կալանավորման մասին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հիշում է, թե ինչպես հանրությունն անլուրջ վերաբերվեց ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում վնասազերծված մարդկանց: Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆալյանը տեսակետ հայտնեց, որ անլրջությունը շարունակվում է: «Գործող ռեժիմը իր համապատասխան անվտանգության ծառայություններով շուտվանից չունեն ժողովրդի վստահությունը: Այսինքն նրանք, եթե ապագայում ճիշտ գործ անեն, ժողովուրդը չի հավատալու: Իմ կարծիքով՝ այդ […]

Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Բորիս Մուրազիի հայտարարությանը /ֆոտո/

«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի քույրեր եւ եղբայրներ, Ափսոսանքով ծանոթացա խոստումնալից, կարծում եմ նաեւ սրտացավ, բայց միեւնույն ժամանակ անփորձ երիտասարդ գործիչ Բորիս Մուրազիի հայտարարությանը: Մի քանի նախադասությամբ անդրադառնամ իմ հասցեին հնչեցված «մեղադրանքներին», քանի որ նախընտրում եմ որեւէ հարց  անպատասխան չթողնել:  Այո, այս տարվա ընթացքում իմ ուշադրության կենտրոնում են եղել եզդի համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրները: Ես Ազգային […]

Անպտուղ հանդիպումներ են. քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ, միջազգայնագետ  Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում է էպիզոդային: Այդ մասին նա նշեց, այսօր «Հենարան» մամուլի ակունբում հրավիրված ասուլիսի ժամանակ: «ՀԱՊԿ-ի հանդիպմանը նախագահի խոսքը բավականին նոր խոսք է: Դա առաջընթաց է մեր կողմից: Մինչ այսօր մենք եղել ենք բավական մեղմ ու չափից ավելի հավասարակշիռ: Հիմա ականատես ենք լինում, որ […]

Վեց երեխաների հայր Տարոն Մարգարյանը տոնածառի լույսերը որդիների հետ վառեց /ֆոտո/

Այսօր մայրաքաղաքում Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Հանրապետության հրապարակում՝ գլխավոր տոնածառի լույսերը վառելով: Միաժամանակ միացվեց մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորությունը: Տարվա հիմնական խորհրդանիշ գույնն է լինելու մուգ կարմիրը, ինչն ընդգծվելու է նաև քաղաքի տոնական ձևավորումներում: Տոնածառի լույսերը միացրեց 6 երեխաների հայր քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ որդու հետ:

Ո՞վ կհետևի Շիրխանյանին

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալումը՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պայմանավորում է երկու հանգամանքով:  Henaran.am-ի հետ զրույցում Արշակյանը մասնավորապես նշեց. «Ամենակարևորը քաղաքական ենթատեքստ ունեցող բոլոր միջոցառումները, որ իրականացնում են մեր ուժային կառույցները՝ կասկածելի են մեղմ ասած: Իսկ քրեական առումով միջազգային կառույցները արդեն գնահատական տվել են՝ Հայաստանը համարելով ամենաանվտանգ երկրներից մեկը՝ անվտանգության առումով»: Արշակյանը նշեց, թե […]

«Կկարծեն Արսենյանը ճանապարհային մանյակ ա»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Երևանում կան ճանապարհային երթևեկության համար վատ փողոցներ, որոնք նախատեսված չեն ներկայիս ծանրաբեռնվածության համար, լավ կառուցապատված չեն կամ լի են տարօրինակ խորդուբորդություններով: Արսենյանը սեփական օրինակը բերեց. «Ինձ վրա էնքան ակտ ա գալիս, որ պարզապես հնարավոր […]

Շարմազանովը Փոստանջյանին հորդորում է «միտինգներ» չանել /վիդեո/

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, որտեղ վերջինս տեղեկացրել էր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետագա անելիքների մասին, ապա հավաստիացրել, թե իշխանությունը ցայտնոտի մեջ է, ինչն էլ, ըստ նրա, արտահայտվել է իրենց` հանրահավքներին խուժաններ ուղարկելով, որպեսզի խափանեն խաղաղ հանրահավաքները. «Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ցածրադիր […]

Հայաստանում խոզի գրիպի դեպքեր արձանագրվել են. գլխավոր համաճարակաբան /վիդեո/

«Գրիպի բոլոր տեսակներն էլ վտանգավոր են, քանի որ առաջացնում են բազմաթիվ հիվանդություններ: Գրիպի բարդացումները մշտապես կարող են վտանագավոր լինել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը՝ նշելով, որ  գրիպի ակտիվացման հիմնական շրջանը ձմեռն է, որից հետո սուր շնչառական բարդացումները թուլանում են: Այս պահի դրությամբ հիվանդությունները վտանգավոր շեմի չեն հասել և առանձնապես անհանգստանալու կարիք […]

«Շանթի Յուրայի» կինը պատմել է՝ ինչ է տեղի ունեցել իրականում /վիդեո/

Անցած շաբաթ քննարկվող ամենաթեժ թեմաներից մեկը «Էլիտ Շանթ» ընկերության նախագահ Յուրա Ղարիբյանի տան վրա տեղի ունեցած ավազակային հարձակումն էր, որը տարատեսակ ենթադրությունների և քննարկումներ ալիք բարձրացրեց: Նշենք, որ Յուրա Ղարիբյանն, ում տան վրա տեղի էր ունեցել հարձակումը այն գործարարներից է, ով հայտնի է իր շուրջ պտտվող աղմկալի պատմությունների մասին լուրերով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի