24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Կկարծեն Արսենյանը ճանապարհային մանյակ ա»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, որ Երևանում կան ճանապարհային երթևեկության համար վատ փողոցներ, որոնք նախատեսված չեն ներկայիս ծանրաբեռնվածության համար, լավ կառուցապատված չեն կամ լի են տարօրինակ խորդուբորդություններով:

Արսենյանը սեփական օրինակը բերեց. «Ինձ վրա էնքան ակտ ա գալիս, որ պարզապես հնարավոր չի պատկերացնել: Իմ մեքենաները բոլորն իմ անունով են. իմ զավակների քշած մեքենաները, իմ ծառայության մեքենաները… Ու մի միամիտ մարդ, որ նայեր, առանց պատկերացնելու պիտի մտածեր, որ Արսենյանը ճանապարհային մանյակ ա, դուրս ա գալիս տնից միայն խախտումներ անելու համար: Ակտեր են գալիս, որ պարզել են՝ ես խախտում եմ արել, երբ ես ԱՄՆ-ում էի, իսկ խախտումն արել են ինձ պատկանող մեքենայով»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ