25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական աստառ կա. Սեֆիլյանը՝ Շիրխանյանի կալանավորման մասին

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հիշում է, թե ինչպես հանրությունն անլուրջ վերաբերվեց ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում վնասազերծված մարդկանց: Ազատության հրապարակում Ժիրայր Սեֆալյանը տեսակետ հայտնեց, որ անլրջությունը շարունակվում է:

«Գործող ռեժիմը իր համապատասխան անվտանգության ծառայություններով շուտվանից չունեն ժողովրդի վստահությունը: Այսինքն նրանք, եթե ապագայում ճիշտ գործ անեն, ժողովուրդը չի հավատալու: Իմ կարծիքով՝ այդ գործի ծալքերում կա քաղաքական աստառ: Վահան Շիրխանյանի ձերբակալման մեջ հարց է առաջացնում հետևյալ հանգամանքը. այս խումբը ձերբակալվեց նոյեմբերի 25-ին, իսկ պարոն Շիրխանյանին ձերբակալեցին երեկ, այսքան ժամանակ հետո՞ միայն կարողացան իմանալ, որ Շիրխանյանը ներքաշված է այդ ամեն ինչի մեջ: Ինչ եք կարծում, եթե Շիրխանյանը ներքաշված լիներ, ապա արդյոք կմնար Հայաստանում, իր տանը նստած»,- տեսակետ հայտնեց Սեֆիլյանը՝ համարելով, որ այդ գործը շատ խճճված է, ինչի տակից իշխանությունները դժվար դուրս գան:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Վահան Շիրխանյանը կասկածվում էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է հենց նույն հոդվածի հատկանիշներով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ