20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անպտուղ հանդիպումներ են. քաղաքագետ /վիդեո/

Քաղաքագետ, միջազգայնագետ  Հայկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համարում է էպիզոդային: Այդ մասին նա նշեց, այսօր «Հենարան» մամուլի ակունբում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«ՀԱՊԿ-ի հանդիպմանը նախագահի խոսքը բավականին նոր խոսք է: Դա առաջընթաց է մեր կողմից: Մինչ այսօր մենք եղել ենք բավական մեղմ ու չափից ավելի հավասարակշիռ: Հիմա ականատես ենք լինում, որ ի դեմս նախագահի երկիրը փորձում է ցույց տալ, որ չի կարելի լինելով դաշնակից լռել ու լռությամբ գործել»,-ընդգծեց քաղաքագետը:

Քաղաքագետը նշեց, որ տ արիներ շարունակ մենք զբաղվել ենք ինքնախաբեությամբ՝ բանակցություններ, բանակցություններ, բանանակցություններ, որոնք արդյունավետ չեն եղել:

« Բանակցությունները ձևական բնույթ են կրում, դա չի կարող տալ դիվանագիտական լուծում, որովհետև գործ ունեն ոչ կոմպրոմիսային թշնամու հետ, մնացած ամեն ինչ, մանավանդ այսպիսի հանդիպումները՝ անպտուղ հանդիպումներ են և զուտ արարողակարգային բնույթ են կրում»,-ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ