17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Նոր հնարավորություն հովանավոր պապաների համար

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է օրենսդրական նախագիծ, որն առաջարկում է 40 տոննայից ավելի բեռների տեղափոխումն արգելել, քանի որ ճանապարհներին զգալի վնաս է հասցնում, իսկ, ահա,  հատուկ թույլտվության տրամադրման համար վարորդներից պետք է գանձվի 100 հազար դրամի չափով պետական տուրք: Հարցի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձգտում է բեռի […]

Վարչապետը խոսքի տերն է

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 17 ին Կառավարության հավանությանը ներկայացրեց   նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Խոսքը այն մասին է, որր  2015 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով նախատեսված հատկացումների գումարն ամբողջապես ծախսվել […]

«Դու ձուկ ու ես ջուր, հոգիս, առանց ջուր ձուկըն մեռանի». ԱԺ-ում սիրերգեր են միմյանց ձոնում

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց ասմունքի ժամը: Եթե երեկ ասմունքում էին պատգամավորներ Ռուզան Մուրադյանը և Զարուհի Փոստանջյանը, այսօր հերթը հասավ պատգամավոր Տաճատ Վարդապետյանինն և Հեղինե Բիշարյանինն էր: Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը Հեղինե Բիշարյանը, դիմելով հարակից զեկուցող Տաճատ Վարդապետյանին, ասաց. «Իմանալով ձեր ստեղծագործական տաղանդը, պատասխանեք, մենք հաճախ օգտագործում ենք ինձանից հետո ջրհեղեղ, […]

Մեկ միլիոն` Տիգրան Սարգսյանին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Սարգսյանը պահանջում էր զանգվածային լրատվության նույն միջոցով հերքել զրպարտության փաստացի տվյալները: Դատարանը մասնակիորեն է բավարարել հայցը. Փայլակ Հայրապետյանից հօգուտ նախկին վարչապետի պետք է բռնագանձել 1 մլն դրամ:

Քեֆ ուրախությամբ

Երկու օրվա «պարտիզանական պայքարից» հետո այսօր Փոստանջյանը չի եկել աշխատանքի: Ինչպես հայտարարել է՝  գնալու է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին մարզից դուրս հրավիրելու: Նշենք, որ երեկ Սյունիքի մարզպետը Երևանում է եղել: Նա մասնակցել է կուսակցական խնջույքին: Ասում են` լավ էլ քեֆ է արել: Խաչատրյանը որոշել է սադրանքի չենթարկվել: Հիշեցնենք, Խաչատրյանին ժամադրել է ոչ միայն Զարուհի Փոստանջյանը, այլ […]

Հացադուլ հայտարարած 35 ցմահ դատապարտյալ տեղափոխվել է հատուկ պահման վայր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ սկսած ցմահ դատապարտյալները առողջական խնդիրներ չունեն, բժիշկների հսկողության տակ են»,-այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: «Հատուկ պահման վայր են տեղափոխվել, ասում են կդադարեցնեն հացադուլը միայն այն ժամանակ, երբ պատկան մարմիններից որևիցե մեկը այցելի նրանց: Կարևորն այն է, որ իրենց […]

Արգելված է /վիդեո/

Անվիճելի է, որ լեռնահանքային արդյունաբերության տարբեր ճյուղերը և հատկապես մետաղական օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումն անդառնալի վնաս են հասցնում բնությանն ու մարդկանց առողջությանը, ինչով էականորեն տարբերվում են մարդու տնտեսական գործունեության այլ տեսակներից: Սակայն այդ գործունեությամբ զբաղվող ընկերությունները երկար ժամանակ պնդում էին, որ, այսպես կոչված, «կայուն» հանքարդյունաբերության դեպքում կարելի է շրջակա միջավայրին գրեթե վնաս չհասցնել։ Այժմ, […]

«Գիշերային ակումբները շառ են , շառ… »

Փոխվել են ժամանակները, փոխվել են մարդիկ: Իրականություն են ներմուծվել ժամանակակից երևույթներ և արտահայտություններ: Նախկինում տաբու եղած իրողությունները, այսօր,  ասոցացվում են ազատ մտածողության ու ազատ ապրելաձևի հետ: Այսօր հանդիպեցի մի տեսարան-երևույթի: Առաջին հայացքից ժպիտ ու բարձր տրամադրություն առաջացնող իրավիճակը իրականում բավականին խորը գնացող ենթատեքստ ու մտահոգիչ գծագիր կերտող արմատներով ներկայի պատկերն է: Տատը՝ թոռներին քոլեջ էր […]

Սեյրան Օհանյանը ներկա է եղել Կարեն Գրիգորյանի հուղարկավորությանը /ֆոտո/

Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշեց Կարենի անմահ հերոսության մասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, Կարենը զոհվել է դեկտեմբերի 11-ին Արցախի արևելյան […]

«Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել»

Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից տեղեկացրեց, որ «Նոր Հայաստան» շարժումը պատրաստվում է այցելել Սյունիքի մարզ: «Գնում ենք Լիսկային ասելու, որ իր վայրագությունը չենք ընդունում և գնում ենք, որ իրեն դուրս հանենք Սյունիքի մարզից: Պարոն Լիսկա, կարող ես պատրաստվել, գալու ենք քեզ այդտեղից դուրս հանելու»,- ասաց Փոստանջյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հորդորեց պատգամավորին խոսել թեմայի շուրջ: Նաղդալյանն ասաց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի