Սեյրան Օհանյանը ներկա է եղել Կարեն Գրիգորյանի հուղարկավորությանը /ֆոտո/

Այսօր Մասիս քաղաքում տեղի ունեցավ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և բարձրաստիճան զինվորականներ։ Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին հանձնեց ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշեց Կարենի անմահ հերոսության մասին, տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, Կարենը զոհվել է դեկտեմբերի 11-ին Արցախի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի դիպուկահարի կրակից :