17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Առանց Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի

ԱԺ նախագահը մշտապես կանոնակարգ օրենքին է հղում անում և պահանջում անջատել ընդդիմադիրների միկրոֆոնները, պատճառաբանելով, թե թեմային չվերաբերող հարց են արծարծում, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը: «Մինչդեռ բյուջեն ներկայացնում է Ֆինանսների փոխնախարարը, այն դեպքում, երբ կանոնակարգ օրենքն ասում է, որ պետք է կա՛մ վարչապետը ներկայացնի, կա՛մ էլ նրա լիազոր ներկայացուցիչ բարձր պաշտոնյան, այսինքն՝ ֆինանսների […]

Թույլ տվեք գրավոր ասել այն, ինչ չեմ հասցրել. Արմեն Ամիրյանը հեռանում է

«Հանրային Ռադիո»-ի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանը Facebook-ի իր անձնական էջում այսպիսի գրառում է կատարել. «Հայաստանի հանրային ռադիոյի սիրելի աշխատակիցներ, 1997 թվականից  սկսած, իսկ շատերի հետ դեռևս հեռուստատեսությունում աշխատանքի տարիներից, անցել ենք երկար ճանապարհ: Այդ ճանապարհին արձանագրել ենք բազմաթիվ ձեռքբերումներ, ստացել ենք մրցանակներ, պարգևներ, արժանացել ենք մեր ունկնդրի ջերմ ու շնորհակալ գնահատականին, ունեցել ենք ոգևորության, երբեմն էլ […]

Շմայսը կռիվ է սարքել` տեսնելով, որ քվեաթերթիկում Սերժ Սարգսյանի անունը չկա

Henaran.am-ը հավաքել է հանրաքվեի ընթացքում և դրանից հետո ֆեյսբուքյան օգտատերերի զվարճալի գրառումները: Աշոտ Գրիգորյան «Ես չեմ հասկանում, էս եքյա Հայաստանի ոչ մի թաղում ընդդիմադիր թաղային հեղինակություն չկա՞»: Գագիկ Մամուլյան «Խրոնիկ խոպանչի Իշխանի կինը դիմել է դատարան ապահարզանի պահանջով. նա բացահայտել է, որ ամուսինը ընտրել է ու առանց երեխեքին ու կնոջը տեսնելու նորից գնացել Պըսկով…»: Արամ […]

Խայտառակություն է. ԲՀԿ-ն բամբասանք է համարում

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը կարծում է, որ ընդհանուր առմամբ հանրաքվեն անցել է բարձր մակարդակով: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով արձանագրված բազմաթիվ խախտումներին՝ Բաբայանը դրանք անվանեց խոսակցություններ և բամբասանքներ: Արձագանքելով լրագրողներից մեկի պնդմանը, թե ընտրությունները խայտառակ են անցել՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Խայտառակը ձեր մեկնաբանությունն է: Եթե եղել են խախտումներ, եթե գիտեք, դիմեք իրավապահ մարմիններին: Ինձ համար կարևորը […]

Մենք գնալու ենք եվրոդատարան. «Հրապարակ»-ը աբսուրդ է համարում

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայն չեն դատարանի հրապարակած վճռի հետ: Հիշեցնենք, դատարանն այսօր բավարարեց հայցվոր կողմի`  Պ նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի և Սյուզան Սիմոնյանի» դատական գործով հայցը: Օրաթերթը պետք է հերքի և իր կայքից հեռացնի դատական գործի քննման առարկա դարձած հրապարակումը: «Դատարանի այս վճիռը միանգամայն […]

Արշալույսում հաղթեց՝ «ոչ»-ը և Զարզանդը

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դեկտեմբերի 6-ին թեժ էր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ Արշալույսում նաև ՏԻՄ ընտրություններ էին: Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը վերընտրվեց համայնքի ղեկավարի  պաշտոնում: Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Արշալույում հաղթել է Զարզանդ Գրիգորյանը և Սահմանադրական «ոչ»-ը: Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ Զարզանդ Գրիգորյանը ամենևին էլ գեներալի նախընտրած թեկնածուն չէ: […]

«Մի՛ արեք լուրջ, կին եք … ո՞ւր են էդ փողերը»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ հերթական քառօրյայի  ժամանակ հայտարարեց, թե չի ուզում «վատ բաներ» ասել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հասցեին, բայց ստիպված է` վերջինս չարաշահում է բարեկրթությունը: «Չեմ ուզում նման բաներ ասել, բայց Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք սկանդալային համբավ ունեցող այնպիսի շրջանակների, ինչպիսիք են «Ֆեմեն» խումբը: Մի՛ արեք լուրջ, կին եք, ինտելեկտ ունենք,-ասաց […]

Հանրաքվեի նախնական արդյունքները /վիդեո/

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր՝ դեկտեմբերի 7-ին ներկայացրեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: «Այո» քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը 825 851 է, «ոչ»-երի թիվը՝ 421 600: Անվավեր է համարվել 53 332 թվեաթերթիկ: Քվեատուփերում առկա ծրարների ընդհանուր թիվը կազմել է 1 300 635: Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67 է: Ըստ գտնվելու վայրի […]

«Այս քարոզարշավն առանձնացավ նոր PR տեխնոլոգիայի կիրառմամբ»

«Այս քարոզարշավն առանձնացավ նոր PR տեխնոլոգիայի կիրառմամբ, որն իրականացվեց Արմնյուզ հեռուստաընկերության հարթակն օգտագործելով՝ և´ «այո»-ի, և´ «ոչ»-ի ճամբարների հռետորների ներգրավմամբ»,- այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Խոսելով «Այո»-ի և «Ոչ»-ի ճակատների քարոչության և կոնկրետ «Այո կամ ոչ» ռեալիթի շոուի մասին՝ Ավետիսյանն ընդգծեց. «Իրական շուուն, […]

Պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց խոստացված հանրահավաքը: Ելույթ ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ դեկտեմբերի 7-ին ունենալու ենք «Նոր Հայաստան»։ «Ես պահանջում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հայ ժողովրդին ներկայացնեն պետական հեղաշրջման բոլոր ներկայացուցիչներին եւ ողջ օրենքով ենթարկեն պատասխանատվության։ Հերիք է խաղ անեք քաղաքացու հետ»,- նման կոչով նա դիմեց Գորիկ Հակոբյանին ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի