19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հանրաքվեի նախնական արդյունքները /վիդեո/

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր՝ դեկտեմբերի 7-ին ներկայացրեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը:

«Այո» քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը 825 851 է, «ոչ»-երի թիվը՝ 421 600: Անվավեր է համարվել 53 332 թվեաթերթիկ: Քվեատուփերում առկա ծրարների ընդհանուր թիվը կազմել է 1 300 635:

Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67 է:

Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281: Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 176, իսկ ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542:

Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներ չեն եղել: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն էլ կազմել է 265:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ