13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

ԲՀԿ-ն` Ժիրայր Սեֆիլյանին

ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանի խոսքով` Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած հանրահավաքն իրականում թեստ էր: Լրագրողների հետ զրույցում նա խոստովանեց, որ եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ իրականությունը բավական տհաճ էր հանրահավաքի կազմակերպիչների համար, քանի որ նրանք ակնկալում էին բազմամարդ հանրահավաք, սակայն այն չկայացավ: «Հանրահավաքը բազմամարդ չէր, որովհետև նրանք աջակցություն չունեն: Եթե կազմակերպիչները չունեն այդքան […]

Եղանակը կտրուկ կփոխվի. օդերևութաբանը մանրամասնում է

«Սկանդինավիայի տարածքից այս գիշեր մեր հանրապետություն կներխուժեն ցուրտ մթնոլորտային ցիկլոներ, որոնք եղանակա-կլիմայական պայմանների լուրջ փոփոխության կհանգեցնեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ կդիտվեն, իսկ դեկտեմբերի 3-ին հանրապետության տարածքով մեկ ձյուն կտեղա: «Տեղումները ձյան տեսքով կուղեկցվեն քամիներով: Իսկ տեղումները կդադարեն մեկ […]

«Մենք կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»

«Մենք կանգնած ենք ուղիղ երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Դանդաղ, բայց շատ կայուն այդ ամենը մոտենում է մեզ»,-այսօր հրավիրված բանավեճ-քննարկմանը հայտարարեց ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը. «Երրորդ համաշխարհայինը պետք է սկսվեր դեռևս Ուկրաինայից, բայց երկարեց ժամկետը:  Եթե Թուրքիան փակի ռուսական նավերի ճանապարհը, դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կազդարարի»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ […]

Սեֆիլյանը դիմեց Փաշինյանին և Դեմիրճյանին/վիդեո/

«Այսօր սկսում ենք: Երկար ժամանակ մեր ժողովուրդը սպասում էր այս օրվան, ամենաշատ ես էի սպասում այս օրվան: Կուլիսներում րոպեներ առաջ հորդորեցի միացնել մեր ռեսուրսները: Առաջիկա ժամերին, օրերին հույս ունեմ այս հրապարակից մարդ չի հեռանալու: Մենք թույլ չենք տալու այս իշխանություններին հաստատել այս դավադիր ծրագիրը: Մենք որտեղ ուզենք հրապարակ ենք  դարձնելու»,-դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» […]

Բռնաբարելու սպառնալիքի գինը. որոշումն արդեն կայացված է

Քիչ առաջ ավարտվել է ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը և հրապարակվել որոշումը, որն առնչվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից ներկայացված բողոքին ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Այդ մասին Henaran.am-ին փոխանցեց հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը: Հիշեցնենք, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» […]

Ի՞նչի են ձգտում ՄԻԱՎ վարակակիրները. մասնագետը խորհուրդ է տալիս

«ՄԻԱՎ վարակակիրները վտանգավոր չեն, նրանց հետ հանգիստ կարելի է շփվել, այն առումով, որ վիրուսի փոխանցման ձևերը մի քանիսն են՝ սեռական ճանապարհով, արյունային ճանապարհով և կենսաբանական հեղուկների միջոցով: Կենցաղային շփման միջոցով հնարավոր չէ վարակվել: Սխալ է կարծիքը, որ վարակակրի իրերը կարող են հիվանդության տարածման աղբյուր հանդիսանալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյանը: Ներսիսյանի խոսքով՝ ՄԻԱՎ […]

Չեք ամաչո՞ւմ «հանրապետականներդ»՝ ուրացաք Աշոտ Նավասարդյանին, Անդրանիկ Մարգարյանին /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված բանավեճին ասաց, որ իր կողմից առաջարկված Սահմանադրական փոփոխությունների այլընտրանքային փաթեթի քննարկում այդպես էլ տեղի չի ունեցել: «Մեր ազգը ևս մի խարան ստացավ, հրեշտակները վերևից հետևում են, Հայաստանի նկատմամբ ավելի ուշադիր են: Դուք, այս ի՞նչ եք անում ձեր ազգային առաջնորդի հետ, ձեր կազմակերպության հիմնադիրների, ղեկավարների հետ, էս ի՞նչ […]

«Չմտածես ախպերս, դու հաղթելու ես»

Հայկ Կյուրեղյանը ծափերով ընդունեց դատարանի մերժումը, իսկ ընկերները բացականչեցին. «Չմտածես ախպերս, դու հաղթելու ես»: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 30-ին անփոփոխ թողեց ՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի մասին որոշումը: Հայկը դատարան էր եկել «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» գրությամբ պաստառով: Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական […]

Սուլոցներ և «կարմիր քարտեր»` Սերժ Սարգսյանին

Երկու տասնյակին չհասնող երիտասարդները քիչ առաջ Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Երիտասարդները «կարմիր քարտ» են ցույց տալիս Սերժ Սարգսյանին` պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի, գազի, ալյուրի, շաքարավազի և բենզինի գները: Օլիգարխիկ մոնոպոլիայի դեմ պայքարող երիտասարդները կարողացել էին հավաքել մի քանի հոգու: Հետաքրքրական է, որ նրանք բացեցին պաստառը և առանց որևէ մեկնարկային խոսքի շարժվեցին դեպի նախագահական: Ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի