«Մենք կանգնած ենք երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»
«Մենք կանգնած ենք ուղիղ երրորդ համաշխարհային պատերազմի շեմին: Դանդաղ, բայց շատ կայուն այդ ամենը մոտենում է մեզ»,-այսօր հրավիրված բանավեճ-քննարկմանը հայտարարեց ԱԱԾ նախկին պաշտոնյա, քաղաքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը.
«Երրորդ համաշխարհայինը պետք է սկսվեր դեռևս Ուկրաինայից, բայց երկարեց ժամկետը: Եթե Թուրքիան փակի ռուսական նավերի ճանապարհը, դա երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը կազդարարի»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Բաքվին զենքի վաճառելու հետ կապված արդյո՞ք Մոսկվան կվերանայի իր քաղաքականությունը.
«Դա չորրորդ-կարգի հարց է: Չնայած, ինքս ռուսական պատվիրակության առջև բարձրացրել եմ այդ հարցը, նշելով , որ խախտվում են ՀԱՊԿ համաձայնության կետերը: Ռուսական պատվիրակությունը տալիս է ամենատարբեր պատասխաններ,-արձագանքեց Խոսրով Հարությունյանը,-Ռուսաստանը զինելով Ադրբեջանին նրան պահում է իր ուշադրության դաշտում, քանի որ բազմաթիվ ուժեղ պետություններ այս տակտիկայով են խաղի մեջ մտնում»:
«Մենք գտնվում ենք 300 կիլոմետրի վրա և պետք է զգուշանանք»,- հորդորում է ԱԱԾ նախկին պաշտոնյան: