17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Իրավապահները ամեն բան անում են. Արփինե Հովհաննիսյան /վիդեո/

«Հայաստանը մեկուսի կղզյակ չէ, ցանկացած համաշխարհային իրադարձություն այս կամ այն կերպով կարող է անդրադառնալ ու իր արտացոլումն ունենա Հայաստանի վրա: Պետք է նշեմ, որ Հայաստանի իրավապահ մարմինները ամեն բան անում են, որ Հայաստանի հանրապետությունը մնա ամենաապահով և անվտանգ երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ԱԱԾ գործողությունների արդյունքում վնասազերծված զինված […]

Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ: Նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, […]

Սերժ Սարգսյանի և Տեր-Պետրոսյանի միջև երկոսխություն կա /վիդեո/

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀ նախագահին ուղղված դիտարկումներին` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հրաժարվելու կամ հանրաքվեն կեղծելու որեւէ մտադրությունից զերծ մնալու. «Ես նման կոչ կամ խնդրանք չեմ անում, հայ ժողովրդի պահանջը լրիվ այլ դաշտում է»,-ասաց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին ԱԳ նախարարի կաբինետը ղեկավարած Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ առաջին […]

Հանցավոր խմբի ղեկավարի փաստաբանը հորդորում է

Նախօրեին Նորք-Մարաշի առանձնատներից մեկում վնասազերծված հանցավոր խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի շահերը պաշտպանելու է «Լև գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Փաստաբանը հորդորում է չշիկացնել մթնոլորտը և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը` զերծ մնալ ավելորդ որակումներից, քանի դեռ գործը գտնվում է նախաքննական փուլում: «Իմ պաշտպանյալը բացարձակապես չի ընդունում իրեն առաջադրված գաղափարը»,-ասում է փաստաբանը: Հիշեցնենք, ԱԱԾ քննչական վարչությունում […]

Ո՞վ կդատի

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանների պաշտպանները գործին ծանոթանալուց հետո միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց ՀՀ քննչական կոմիտեի կողմից: Գործի ծանոթության ժամանակ պաշտպանյալների համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին: «Մենք մի շարք միջնորդություններ էինք ներկայացրել որոնք մերժվել են, այնպես […]

Կարող էին սահմանադրության մեջ քրիստոնեական մոտեցում ցուցաբերել

Կրոնագետ, աստվածաբան, ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանն իր մտահոգությունն է հայտնում, որ Սահամանադրական փոփոխությունների փաթեթում բացարձակապես անտարբերություն է ընտանիքի, եկեղեցու և հայկականության հանդեպ. « Դարեր շարունակ հայ ժողովրդի համար ընտանիքը հասարակության մեջ խարիսխն է հանդիսացել: Իսկ այս նոր սահմանադրության մեջ գոյություն չունի այն կետը, որով ընտանիքները դաստիարակության ավանդական դաշտն են, այստեղ գոյութուն չունի հայոց […]

ԱԱԾ-ն առգրավել է «Ռադիո Մարիամ»-ի տեխնիկան

Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրները Գյումրիից փոխանցում են, որ ԱԱԾ-ն առգրավել է Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող «Ռադիո Մարիամ»-ի տեխնիկան: Մեր աղբյուրրների փոխնացմամբ` Գյումրիում այժմ շրջանառվում է այն տարբերակը, որ երեկ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված ենթադրյալ ահաբեկիչներն ինչ-որ կապ են ունեցել «Ռադիո Մարիամ»-ի հետ: Այս մասին ԱԱԾ-ն համապատասխան հայտարարությամբ հանդես չի եկել: Մեզ առայժմ չի հաջղվում որևէ կերպ կապ հաստատել ԱԱԾ լրատվական […]

Կառավարությունում չեն վախենում են ահաբեկիչներից

Կառավարության շենքը հսկող անվտանգության աշխատակիցներն այսօր զինված են ավտոմատներով: Նախկինի համեմատ ն շենքի մուտքի մոտ առավել խստացված հսկողություն է իրականացվում: Henaran.am-ը հետաքրքրվեց` ինչն է նմանօրինակ հսկողության պատճառը:  «Ահաբեկիչներից պաշտպանելու խնդիր չկա: Ձեր համար է»,-ասաց ավտոմատավոր աշխատակիցը: Հիշեցնենք, այսօր մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ ձերբակալված խմբի թիրախում կառավարությունն ու Ազգային ժողովն է եղել:

Տեղի ունեցածը երեխայական ինչ-որ բան էր. Արկադի Տեր-Թադևոսյան

Երևանում բացահայտված ենթադրյալ տեռորիստական խումբը կարող է կապ ունենալ ընդդիմադիր ուժերից մեկի հետ, ակնարկը շրջանառվեց որոշ ԶԼՄ-ների հրապարակումներում: Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ահնանգստանալու կարիք չունենք, խուճապի մատնվել ևս պետք չէ: «Այսօր ինչ տեղի է ունեցել Երևանում հեռուստատեսությամբ եմ ծանոթացել, տեղի ունեցածը կարող եմ ասել երեխայական ինչ որ բան էր, […]

Ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ-Թուրքիա հակամարտությունը Հայաստանի վրա /վիդեո/

Թուրքագետ Գևորգ Պետրոսնյանը վստահ է, որ Հայաստանի շահի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների երկու ծայրահեղությունները: Առաջինը, ըստ թուրքագետի ծայրահեղ լավ, երկրորդը՝ ծաղրահեղ վատ հարաբերություններն են: Իսկ թե ո՞րը կլինի Հայաստանի դերակատարությունը կամ շահը, Պետրոսյանի խոսքով, հայտնի կդառնա, ՌԴ-ի որոշումից, քանի որ Ռուսաստանն այս պահին «պաուզա» է վերցրել: Մանրամասները՝ տեսանյութում.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի