Ո՞վ կդատի

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ավետիսյանների պաշտպանները գործին ծանոթանալուց հետո միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվեց ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
Գործի ծանոթության ժամանակ պաշտպանյալների համար անակնկալ նոր հանգամանքներ են բացահայտվել, որոնք մինչ այդ ստվերում էին:
«Մենք մի շարք միջնորդություններ էինք ներկայացրել որոնք մերժվել են, այնպես որ արդեն պետք է սպասենք դատական նիստին և տեսնենք այն ինչ ընթցք կստանա»,-Henaran.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների պաշտպաններից՝ Երեմ Սարգսյանը:
Դատական ակտերի տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ արդեն հայտնի է գործը նախագահող դատավորի անունը: Գործով դատավոր է նշանակվել Հարություն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, ով ռուսական 120-րդ ռազմաբազայի զինծառայող է հանդիսանում, ընդունել է մեղքը: Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, սպանվել էին տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները: