22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը խոսքի տերն է

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը այսօր՝ դեկտեմբերի 17 ին Կառավարության հավանությանը ներկայացրեց   նախագիծ, որի ընդունումը պայմանավորված է ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ:

Խոսքը այն մասին է, որր  2015 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով նախատեսված հատկացումների գումարն ամբողջապես ծախսվել է, ինչը հնարավորություն չի ընձեռում արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու համար:

Նախարարի խոսքով՝ որպեսզի հնարավորություն ընձեռվի ապահովել արտահանողներին ավելացված արժեքի հարկի վերադարձը, առաջարկվում է «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարն ավելացնել 5 միլիարդ դրամով:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց . «Փաստորեն, մեր խոստումը կատարեցինք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ