08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի «հանձնվում» ու չի ընդունում մեղքը

«Իմ պաշտպանյալը արդեն սովորական խցում է, քանի որ պատժախցի ժամկետը ավարտվել է: Վիճակը լավ է, նորմալ սնվում է, բայց հոգեվիճակի մասին դժվար է խոսելը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էքստրասենս Անի Մանջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի պաշտպանը՝ Մարինե Ֆարմանյանը:

«Նախաքննությունը ընթացքի մեջ է: Սպասում ենք դատագենետիկ փորձաքննությանը, որի հիման նաև դատահոգեբուժական փորձաքննությունը պետք է վերջնական տեսքի բերվի, որովհետև հոգեբույժներն ասեցին, որ դատակենսաբանական փորձաքննությունը իրենց վերջնական եզրակացման համար նշանակություն ունի»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը չի ընդունում մեղքը: Նա 30 օր հացադուլի մեջ լինելուց հետո վիճելով կալանավայրի աշխատակիցների հետ հայտնվել էր պատժախցում:

Հիշեցնենք, որ Մուշեղ Մխիթարյանը մեղադրվում է «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի սպանության մեջ: Մուշեղ Մխիթարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ