Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը
«Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը նամակ-հայտարարություն է հրապարակել, որում նշված է, որ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը շարունակում է հացադուլը արդեն արդեն 24–րդ օր:
«Գտնվելով բանտում` Հայկը իր զորակցությունը հայտնեց պայքարող ուժերին: Ճնշման ենթարկվեցին նաև Հայկ Կյուրեղյանի հարազատները: Եղել են սպառնալիքներ` արդյոք չենք մտածոմ, թե ինչ կարող է լինել բանտում գտնվող Հայկի հետ: Նաև սպառնալիքներ են եղել` նույն հոդվածներով դատապարտել նաև Հայկի հարազատներին: Հայկ Կյուրեղյանը փաստացի պատանդի կարգավիճակում է»,-Արմենակ Կյուրեղյանի խոսքը փոխանցեց Վարուժան Ավետիսյանը:
Ավետիսյանը նշեց, որ Հայկին բանտում ցանկացել են թունավորել, ու նա ընտրել է հացադուլը իբրև պաշտպանություն: