«Ամբողջ գյուղով սահմանապահ ենք՝ ի՞նչ ասեմ…». Չինարիում չեն վախենում Երևանից եկող խուճապից

«Չինարիում վերջին օրերին խաղաղ է: Կրակոցներ չկան: Գյուղացիները հանրաքվեին մասնակցեցին, այդ մի շրջանն էր, որ քննարկումներ կային: Հիմա ամեն մարդ իր գործին է : Մեր ականջները սովոր են, և կրակոցներին և Երևանից եկող խուճապային խոսակցություններին»,-Henaran.am-ին ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը. «Ամբողջ գյուղով սահմանապահ ենք՝ ի՞նչ ասեմ…»:
Հիշեցնենք, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ սահմանային լարվածությունը հասել է գագաթնակետին. առաջին անգամ տանկային ականակոծման արդյունքում զինվոր է մահացել:չ