01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ինչ շագանակներ է հանում ԲՀԿ-ն` առանց Ծառուկյանի

ԱԺ ԲՀԿ խմբակացության պատգամավոր Միքայել Մելքումյանը դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեից հետո վերջնականապես համոզվել է` երկրում վստահության դեֆիցիտ : Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նախահանրահավաքային շրջանը ցույց է տվել, որ հասարակությունը չի վստահում նաև ընդդիմությանը.

«Ինչքան չեն վստահում իշխանությանը, երկու անգամ ավել չեն վստահում ընդդիմությանը: Սակայն, իհարկե, բոլոր տիպի ընտրակեղծիքները պիտի դիտարկվեն և և իրավապահ մարմինների կողմից միջոցներ ձեռնարկվեն, եթե ապցուցվի , ապա նրանք անպայման կպատժվեն: Մենք չենք պնդում, որ իդեալական հանրաքվե է իրականացվել, ինչ է պետության մեջ ամեն ինչ իդեալական է, որ ընտրութուններն իդեալական լինի»:

Ի պատասխան պնդումներին, թե ԲՀԿ-ն հերթական գործարքի գնաց իշխանության հետ, ինչ պարգևատրման են սպասում իշխանության կողմից, գուցեև կոալիցիայի տեսքով, Մելքումյանն արձագանքեց, թե ԲՀԿ-ն երբևիցե քաղաքական առևտուր չի անում.

«ԲՀԿ-ն եղել է կոալիցիա և դուրս է եկել, որովեհտև եթե քաղաքական որոշումների վրա ազդեցություն չունես, իմաստ չունի մնալ կոալիցիայում: Որևէ պարգևատրում մենք պարգևատրում չենք ակնկալում, քանի ինքնաբավ ենք: Ինչ պարգևատրում, մենք մեր գործն ենք անում»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ