08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այդ միտինգները եվրոպաներից գումար կորզելու համար է. «Մարտի 1»-ի գործով քաղբանտարկյալ

«Իմ կարծիքով` Ազատության հրապարակում բեմականացված ներկայացում է ընթանում: Ի սկզբանե կարծիք կար, որ դեկտեմբերի 1-ին ժողովուրդ կհավաքվի ու ինչ-որ գործողությունների կգնա: Բայց դեկտեմբերի 1-ին ժողովուրդը հավաքվեց և գործողության գնաց, բայց այդ գործողությունները ոչ թե անհնազանդության, այլ հնազանդության գործողություններ էին»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստրասբուրգում բնակվող, «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը:

Մանուկյանի դիտարկմամբ` Ազատության հրապարակում հավաքված առաջնորդները, ի վերջո, հասնելու են այն արդյունքին, որ 30 մարդուց ավելի չհավաքվի:

«Հաղորդվեց, որ 12 հազար մարդ հավաքվել է դեկտեմբերի 1-ին: Ինչո՞ւ որոշակի քայլերի չգնացին, ինչի՞ էին սպասում: Իրենց պետք են միայն պրոֆեսիոնալ միտինգիստները, որոնք շատ հեշտ բերման ենթարկված են դառնում ու վերջում ասում են.

«Մենք մեղավոր չենք, մեզ բռնեցին: Այդ միտինգները եվրոպաներից գումար կորզելու համար է: Իհարկե, խոսքը չի վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան հարգում եմ, բայց նա չի դրսևորվում փողոցային պայքարում»:

Գևորգ Մանուկյանը փաստում է, որ նույն Հիմնադիր խորհրդարանի անդամները մինչև մի քանի ամիս առաջ վիրավորում ու մեղադրում էին Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նախկին քաղբանտարկյալը  տեղեկացնում  է, որ բազմաթիվ հայեր կան, որ երազում են Հայաստան վերադառնալու մասին, սակայն նրանց վախեցնում է Հայաստանի ներկա իրականությունը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ