06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ են թանկացել դեղերը

Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց  ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանին ներկայացնել դեղերի շուկայում արված ուսումնասիրությունները, քանի որ եղել են ահազանգեր, որ դեղերի շուկայում եղել են անհիմն թանկացումներ:

Արտակ Շաբոյանը նշեց, որ վարչապետի հանձնարարությամբ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել դեղերի շուկայում, պարզելու՝ կա՞ն չհիմնավորված գնային թանկացումներ թե ոչ: Հանձնարարվել է ուսումնասիրել դեղերի շուկայում խոշոր դիրք զբաղեցնող առաջին հինգ ընկերությունները, որոնց մեջ են մտնում Նատալի ֆարմը և Ալֆա ֆարմը: Այս հինգ ընկերությունների դեղային քաղաքականությունը ուսումնասիրվել է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներ է իրականացրել կարևոր դեղերի գծով, որոնք մտնում են առողջապահության նախարարության սահմանած հիմնական դեղերի ցուցակի մեջ:

Ուսումնասիրվել է 483 անուն դեղերի գնային քաղաքականությունը: Պարզվել է, որ «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունները մոտ երեք անուն դեղերի մասով թանկացումներ ունեն:

«Ալֆա ֆարմ»-ը թանկացրել է ցավազրկող Դիկլոֆենակ, ֆոլիաթթու և Անկարոն դեղերը, որը պայմանավորված է եղել այդ դեղերի ձեռքբերման գների բարձրացմամբ, իսկ «Նատալի ֆարմ»-ը թանկացրել է սրտանոթային Ամիոդարոն դեղը:

Արտակ Շաբոյանը հավաստիացրեց, որ հանձնաժողովը շարունակական ուսումնասիրելու է դեղերի շուկայում գնային քաղաքականությունը և այն տնտեսվարողները, որոնք չհիմնավորված կթանկացնեն իրենց ապրանքը, կենթարկվեն պատասխանատվության:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ