18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Որ լավ թափ տաք, կարող է նրանց հետևի և կողքի գրպաններից մի քանի հատ լավ Սմերչ թափվի. Փաշինյան

ԱԺ  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում շարունակվում է Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է  դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին: «ԵՏՄ-ի անդամակցության ժամանակ ասվում էր, թե լուծվում է անվտագության խնդիր, բայց այս օրերին մենք տեսանք, որ անվտանգության այն մտահոգությունները, որոնք ունեինք, լուծված չեն, ավելի ահագնանում են ԵՏՄ-ի կոնտեքստում», – իր ելույթում ասաց Փաշինյանը: Փաշինյանը դեմ է ԵՏՄ-ից դուրս […]

Բավականին թույլ փասթաթուղթ է. քաղաքագետը Բունդեսթագում ընդունված բանաձևի մասին/վիդեո/

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը  Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն չի համարում: Այս մասին քաղաքագետը հայտարարեց «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ: «Այստեղ միակ կարևոր հանգամանքը այն է, որ Գերմանիան, որը Թուրքիայի դաշնակիցն էր առաջին համաշխարհային պատերազմի օրերին, այսինքն՝ ցեղասպանության օրերին, ընդունեց իր մեղքը և որպես Թուրքիայի դաշնակից ընդունեց, որ տեղի է ունեցել […]

Պաշտոնական Երեւանը խոսեց 800 հա հողերի շուրջ

«Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները վաղ թե ուշ պետք է վերադարձվեն»,-այսօր կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  ԱԳ  փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սահմանամերձ 800 հա տարածքի կորուստին` Քոչարյանն ասաց . «Եկեք արձանագրենք, որ Ադրբեջանը օկուպացրել է Մարտունու ու Մարտակերտի շրջաները, որոնք ընդ որում, չափերով շատ ավելի մեծ են: Եվ վաղ թե ուշ այդ տարածքները կվերադարձվեն Լեռնային Ղարաբաղին»:

Սկսած ՀՀԿ-ից՝ բոլորը /վիդեո/

«Ներկայիս  ԸՕ-ն դեռևս բավարար չի ասելու, որ եկող ընտրություններում հաղթելու է շատ աշխատողը: Այս երկիրը դեռ այդ երկիրը չէ: Այս երկրում հաղթում են միջակները, շահում են անարժանները: Քաղաքականությունն էլ, լրատվությունն էլ, բիզնեսն էլ նույն վիճակում են: Այնպես որ՝ դժվար է ասել, թե ովքեր կհայտնվեն խորհրդարանում: Հիմա կարող եմ ասել, որ ինչ-որ մեկի աշխատանքը  գրագետ եմ […]

Պատգամավորի որդին ազատ արձակվեց

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու խափանման միջոց կալանքը մայիսի 31-ին դատախազի որոշմամբ փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ Արսենյանի կալանավորման որոշման դեմ Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մայիսի 27-ին մերժվել էր։ Նշենք, որ Գուրգեն Արսենյանի գործով հետախուզման մեջ գտնվող երկու երիտասարդները  հայտնաբերվել […]

Գևորգ Սաֆարյանի պաշտպանը նոր պահանջ ունի

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական  ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատարանում կհարցաքննվեն նաեւ նրա հետ Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները: Այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց այս մասին Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ թեև  բոլոր […]

Քաղաքական հետապնդում է. Գևորգ Սաֆարյանը չի ընդունում մեղքը

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չի ընդունել  իրեն առաջադրված մեղադրանքը: «Միանշանակ չեմ ընդունում: Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամաբ: Սա քաղաքական գործ է, իրավաբանության հետ կապ չունի»,- հայտարարել է  Գեւորգ […]

Չեք կարող ասել, թե ձեր երեխան ինչ կայքեր է մուտք գործում և ինչ կարող է տեսնել. մեդիափորձագետ /վիդեո/

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ընդգծեց՝ իրարամերժ են կարծիքները, թե երեխան որ տարիքից պետք է սկսի օգտվել համացանցից. այս հարցում  աշխատող աքսիոմ չկա: «Սա շատ բարդ հարց է, և իրարամերժ կարծիքներ կան: Կան երկրներ, որոնք երեխաներին շուտ են մտցնում տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտ, կան երկրներ, որոնք գտնում են, որ դա պետք է արվի ավելի […]

Եթե այլ երկրից գազ գնեինք

ինչպես հայտնել ենք,  վաղվանից սպառողի համար գազի գինը կնվազի: Անդրադառնալով այս թեմային՝ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց.  ‹‹Ես չեմ սիրում, երբ սպառողի իրավունքները քաղաքական տիրույթում են քննարկում, բայց սա այն բացառիկ դեպքերից է, երբ այդպես անել հնարավոր չէ: Պետք է նախ հասկանալ՝  եթե մենք այլ երկրից գազ գնեինք, ինչպիսի՞ն կլիներ  իավիճակը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի