Չեք կարող ասել, թե ձեր երեխան ինչ կայքեր է մուտք գործում և ինչ կարող է տեսնել. մեդիափորձագետ /վիդեո/
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց՝ իրարամերժ են կարծիքները, թե երեխան որ տարիքից պետք է սկսի օգտվել համացանցից. այս հարցում աշխատող աքսիոմ չկա:
«Սա շատ բարդ հարց է, և իրարամերժ կարծիքներ կան: Կան երկրներ, որոնք երեխաներին շուտ են մտցնում տեղեկատվական տեխնոլոգիաների դաշտ, կան երկրներ, որոնք գտնում են, որ դա պետք է արվի ավելի ուշ: Ամենակարևորն այն է, որ ծնողը հստակ հասկանա, թե ինչ վտանգներ են սպասում երեխաներին: Ծնողները գիտեն` հայաթում, դպրուցում ինչ կլինի, համացանցի դեպքում մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ երեխաներն ավելի շատ բան գիտեն, քան ծնողները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաները երբեմն հայտնվում են այնպիսի կայքերում, որոնք համարվում են բարձր տարիքի մարդկանց համար նախատեսված»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Մեդիափորձագետն ընդգծեց՝ եթե երեխային տալիս եք համակարգիչ կամ պլանշետ, հետևե՛ք, թե նա ինչով է զբաղվում, ինչ կայքեր է մուտք գործում:
«Եթե վերահսկողություն չեք սահմանում, դուք չեք կարող ասել, թե ձեր երեխան ինչ կայքեր է մուտք գործում և ինչ կարող է տեսնել»,- նկատեց մեդիափորձագետը և ընդգծեց, որ եղել են դեպքեր, երբ համացանցը երեխային ինքնասպանության է հասցրել:
Մանրամասները՝ տեսանյութում: