15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ալիեւն իրեն զավեշտալի իրավիճակում է դնում Բունդեսթագի պատգամավորների առջեւ․ Է․ Շարմազանով

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բաքվում կայացած հանդիման ժամանակ անդրադարձ է եղել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը։ Ալիեւը մասնավորապես նշել էր, թե «Գերմանիայի որոշումը պատվեր է, որը քաղաքական ենթատեքստ ունի: Հայկական հարցն էլ պատրվակ է»։

Անդրադառնալով այս հայտարարություններին՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին ասաց, որ ծիծաղելի է, երբ երկու բռնատիրական պետության ներկայացուցիչներ՝ վարչապետ և նախագահ, նստել ու խոսում են դեմոկրատիայից։

«Ադրբեջանի բռնակալ ղեկավարը Գերմանիայի Բունդեսթագի ժողովրդավար պատգամավորներին մեղադրում է կեղծիքի եւ պրովոկացիայի մեջ։ Նա ասում է, որ սա կեղծիքի վրա հիմնված պրովոկացիա է։  Դա ծիծաղելի է, Ալիևը Գերմանիա կատարելիք իր այցից առաջ իրեն զավեշտալի իրավիճակի մեջ է դնում արդեն գերմանական Բունդեսթագի պատգամավորների և Գերմանիայի հասարակության առաջ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ հունիսի 7-8-ին տեղի է ունենալու Իլհամ Ալիեւի այցը Գերմանիա եւ հանդիպումը Կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Պարոն Շարմազանովը նշեց, որ Գերմանիա այցից առաջ նման հայտարարություն անելը Գերմանիայի վրա «մատ թափ տալ» է նշանակում, իսկ դրա պատասխանն արդեն Գերմանիայում կերեւա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ