18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ի՞նչի համար են հանդիպելու Ալիևն ու Սերժ Սարգսյանը. քաղաքագետը մանրամասնում է/վիդեո/

«Խոսակցություն կա, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը: Այսինքն՝ եռակողմ հանդիպում է լինելու»-հենվելով ռուսական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների վրա, այսօր՝ հունիսի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Քաղաքագետի խոսքով՝ այս պահի դրությամբ քաղաքական մակարդակով՝ ոչ Հայաստանը և ոչ էլ  Ադրբեջանը չեն հայտարարել բանակցությունների վերսկսման մասին: «Հանդիպումը դիտարկվելու է, որպես բանակցությունների […]

«Մորթել են, բռնացել, խաչել, բայց մենք կարողացել ենք հաղթել ու հաղթելու ենք».զոհվածի հայր /վիդեո/

«1994 թվականին կնքված զինադադարը երբեք իրականություն չդարձավ, քանի որ ամբողջ ժամանակ փաստացի խախտվել է հրադադարը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի  մարզի Չորաթան գյուղի բնակիչ Ռաշիդ Ուդումյանը: Ռաշիդ Ուդումյանի որդին՝երեք անչափահաս երեխաների հայր Արման Ուդումյանը զոհվեց հենց հրադադարի խախտման հետևանքով՝ 2015 թվականի հունվարի 22-ին: Հայրը նշում է, որ ինքը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքի սահմանները և […]

«Տունս գրավ եմ դրել ու ամեն քայլի ունակ եմ…»

Քաղցրաշենի խաղողագործները դեռևս չեն ստացելի իրենց արդար աշխատանքի վարձատրությունը` վճարվել են մասնակի: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց խաղողագործ Արամը: «Խաղողագործներիս լռեցնելու համար հունիսի սկզբին գումար տվեցին, հետո իբր գումարները վճարելու համար գրաֆիկ կազմեցին, բայց ինչ գրաֆիկ է մենք տեղյակ չենք»,- տեղեկացրեց խաղողագործը: «Տունս գրավ եմ դրել ու խաղողի բաղ պահել` տվեք իմ գումարը, որովետև դրսում […]

Քաղաքապետը նախարարի համար 1 կգ բալ է գնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը: Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը: Նախարարը և քաղաքապետը շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ: ‹‹ Արդեն վեցերորդ տարին է, ինչ  մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր  մերմանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիականտնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այստոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում իրացնել սեփական գյուղմթերքը, քանի որ մասնակցությունըտոնավաճառներին անվճար է: Սա հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղմատչելի գներով թարմ արտադրանք  են ձեռք բերում››,-  ››,- իր խոսքում նշել է […]

Արա Բուդաղյանը ազատության մեջ է

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Արա Բուդաղյանը, որի նկատմամբ այսօր հունիսի 10-ին,  քրեական հետապնդումը քննիչի որոշմամբ դադարեցվել է՝ ազատ է արձակվել: Լրագրողների հետ զրույցում Արա Բուդաղյանը նշել է, որ իր համար սպասելի էր, որ ազատ կարձակվի. «Ինձ համար սպասելի էր այս որոշումը, պիտի բաց թողնեին, մնացած հարցերը խնդրում եմ ուղղել փաստաբանիս»: Արա […]

Արամ Աթեշյանը կփորձի հենվել Թուրքիայի իշխանության վրա. քաղաքագետ/վիդեո/

«Անթույլատրելի է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը: Թուրքիայում հասարակական ու իշխանական պահանջ կա՝ հանդես գալու նման նամակներով և սատարելու պետական գծին: Բայց այն, ինչ արել է Արամ Աթեշյանը, մի փոքր անդին է պահանջվածից»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ  Էրդողանին ուղղված նամակին […]

Օգտակար իդիոտների մասին /վիդեո/

«Շատ ցավալի է, որ Թուրքիան այս 100 տարիների ընթացքում չի փոխվել: Այդպիսի նամակ որևէ պետություն չպետք է ընդուներ, այդ ոճով գրված նամակն իշխանությունը պետք է թաքցներ: Պետք է ասեին՝ գրեք ձեր համայնքի շահը, որ մենք իմանանք, ինչպես օրինակ՝ «Ակօսն» էր արել»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն անդրադառնալով՝ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի Թուրքիայի […]

Հնարավոր չէ պոմիդորով պայքարել թշնամու դեմ

«2015 թվականի պետական բյուջեի կատարողականը նախորդ տարիների կատարողականների նման հուսահատ ու տխուր փաստաթուղթ է: Այստեղ կան թվեր, տոկոսներ, անկումներ եւ նույնիսկ աճեր, բայց ինչպես նախորդ տարիներին չկա ամենակարեւորը՝ ռազմավարություն, թե մենք ինչպիսին ենք ուզում դարձնել մեր տնտեսությունը», – ԱԺ նիստի ընթացքում իր ելույթում նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով 2015 թվականի պետական բյուջեի կատարողականին: «2015 […]

Գալուստ Սահակյանը կպատժի Ծառուկյանին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝ ԲՀԿ նախկին ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին չի պատժելու  ԱԺ հինգերորդ գումարման 9-րդ նստաշրջանի նիստերից բացակայելու համար: «Որևէ բան չեմ անի: Պատժամիջոցը հետևյալն է. աշխատավարձ չի ստանա», – ասաց Գալուստ Սահակյանը:  

Մահացած ծննդկանի գործը կրկին դատախազությունում է

Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատավոր Դավիթ Բալայանը քրեական գործը կրկին հետ է ուղարկել դատախազություն: Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը: Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Բալայանը մայիսի 30-ին ևս գործը հետ էր ուղարկել մեղադրող կողմին, քանի որ դրանում թերություններ կային: Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործը հունիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի