15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքապետը նախարարի համար 1 կգ բալ է գնել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել են Կասյան փողոցին հարող հրապարակում գտնվող գյուղատնտեսական տոնավաճառի պաշտոնական վերաբացման արարողությանը:

Տոնավաճառը կազմակերպվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որին մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, ովքեր սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:

Նախարարը և քաղաքապետը շրջել են տոնավաճառում, գնումներ կատարել, զրուցել գյուղացիների և գնորդների հետ:

‹‹ Արդեն վեցերորդ տարին է, ինչ  մայրաքաղաքում կազմակերպվում են գյուղմթերքի տոնավաճառները, սա նոր մշակույթ էր  մերմանրածախ առևտրի ոլորտում, և այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ այն կայացել է: Շատ գյուղացիականտնտեսություններ տարիներ շարունակ զրկված են եղել իրենց արտադրանքը վաճառելու հնարավորությունից, իսկ այստոնավաճառների շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում իրացնել սեփական գյուղմթերքը, քանի որ մասնակցությունըտոնավաճառներին անվճար է: Սա հավասարապես շահավետ է թե գյուղացիների, թե քաղաքաբնակների համար, ովքեր այստեղմատչելի գներով թարմ արտադրանք  են ձեռք բերում››,-  ››,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Նախարարը հավելել է, որ հուլիսի կեսերին կվերաբացվի նաև Մաշտոցի պողոտայում գտնվող տոնավաճառը,  բացի այդ քայլեր են ձեռնարկվումհետագայում  նաև գյուղատնտեսական տոնավաճառներում մսի, մսամթերքի և կաթնամթերքի վաճառքի կազմակերպման  պայմաններ ստեղծելուուղղությամբ` ընդգծելով, որ այս տարի Կասյանի տոնավաճառում նախորդ տարվանից ավելի շատ` թվով 145 տաղավար է գործում, ընդ որումակնկալվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում դրանց թիվը կաճի:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Երևանի քաղաքապետը, առանձնակի կարևորելով մայրաքաղաքում նման շուկաների գործունեությունը,նկատել է, որ նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու անհրաժեշտ:

«Տարիներ առաջ, երբ նախաձեռնությունը նոր էր, շատերը թերահավատ էին դրա շարունակական լինելուն: Սակայն ժամանակը ցույց տվեց , որ տոնավաճառները ոչ միայն ապացուցեցին իրենց անհրաժեշտությունը, այլև տարեցտարի ավելի ու ավելի շատ տնտեսություններ ու անհատներ ներգրավվեցին: Միայն անցյալ տարի մայրաքաղաքի երկու բանուկ հատվածներում՝ այստեղ և Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում կազմակերպված տոնավաճառներին ավելի քան 15 հազար գյուղացիական տնտեսություն է մասնակցել: Այսպիսի տոնավաճառներ կազմակերպելով միաժամանակ մի քանի խնդիր ենք լուծում: Նախ մեր գյուղացիներն ու գյուղացիական տնտեսությունները լրացուցիչ հնարավորություն են ստանում մայրաքաղաքի բանուկ հատվածներում, առանց միջնորդի ու միջնորդավճարի  իրացնել սեփական արտադրանքը: Բացի այդ, մայրաքաղաքի բնակիչներն էլ իրենց հերթին են կարողանում ինչպես ասում են «առաջին ձեռքից» թարմ և որակյալ գյուղմթերք գնել», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է քննարկել տոնավաճառների համար նոր տարածքներ հատկացնելու հարցը ևս:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:

Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ:

Նշենք, որ քաղաքապետը նախարարի եւ փոխնախարարների համար 1-ական կգ բալ գնեց, իսկ նախարարն իր համար հաղարջ է գնել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ