24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

«Տունս գրավ եմ դրել ու ամեն քայլի ունակ եմ…»

Քաղցրաշենի խաղողագործները դեռևս չեն ստացելի իրենց արդար աշխատանքի վարձատրությունը` վճարվել են մասնակի:

Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց խաղողագործ Արամը:

«Խաղողագործներիս լռեցնելու համար հունիսի սկզբին գումար տվեցին, հետո իբր գումարները վճարելու համար գրաֆիկ կազմեցին, բայց ինչ գրաֆիկ է մենք տեղյակ չենք»,- տեղեկացրեց խաղողագործը:

«Տունս գրավ եմ դրել ու խաղողի բաղ պահել` տվեք իմ գումարը, որովետև դրսում եմ մնում: Սիրտս պայթում է»,-ասաց Արամը:

Նշենք, որ քաղցրաշենցիները խոստացել էին, որ իրենց պարտքերը չմարելու դեպքում կփակեն Երևան-Արտաշատ ճանապարհը:

«Այս խոստումը ուժի մեջ է մնում, իրա գործից կտրվող ու ընտանիքի առաջ պատասխանատու մարդը ամեն բանի ունակ է»:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին կառավարության մոտ էին հավաքվել մի քանի տասնյակ քաղցրաշենցիներ, ովքեր պահանջում էին նախորդ տարի մթերած խաղողի դիմաց իրենց գումարները։ «Վինարի» կողմից շահագործվող գինու գործարանը խաղողագործներին ավելի քան 185 միլիոն դրամ է պարտք։ Կառավարության առջև մեկ ժամից ավել ցույց անելուց հետո քաղցրաշենցի մի քանի խաղողագործների հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկմանը մասնակցեց նաև «Վինարի» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանն ու գործարանի տնօրենը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ