Հարկային նոր օրենսգրքի համար կպահանջվի 3 ամիս
‹‹Այս փաստաթուղթն անցել է տարբեր քննարկումների տարբեր փուլեր և այժմ հայտնվել է ԱԺ-ում։ Հարկային նոր օրենսգիրքը առաջին ընթերցմամբ շատ ակտիվ քննարկվում է››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ չհամաձայնելով այն դիտարկումների հետ, թե Հարկային նոր օրենսգիրքը լի է թերություններով ու ավելի վատն է, քան նախորդը։
‹‹Այն խնդիրները, որոնց մասին պատգամավորները բարձրաձայնում են առաջին ընթերցման ռեժիմով, պետք է ունենան գրավոր հստակ ձևակերպումներ։ Առաջիկա երեք ամիսը, կարծում եմ, լրիվ բավարար է, որ այդ հարցադրումները քննարկվեն Կառավարության, համապատասխան աշխատանքային խնբերի հետ։ Աշնանն արդեն կունենանք երկրորդ ընթերցմամբ քննարկման ռեժիմը, որի ընթացքում կարելի է բազմաթիվ խնդիրների հստակ լուծումներ տալ››, – ընդգծեց պատգամավորը։