07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Մորթել են, բռնացել, խաչել, բայց մենք կարողացել ենք հաղթել ու հաղթելու ենք».զոհվածի հայր /վիդեո/

«1994 թվականին կնքված զինադադարը երբեք իրականություն չդարձավ, քանի որ ամբողջ ժամանակ փաստացի խախտվել է հրադադարը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի  մարզի Չորաթան գյուղի բնակիչ Ռաշիդ Ուդումյանը:

Ռաշիդ Ուդումյանի որդին՝երեք անչափահաս երեխաների հայր Արման Ուդումյանը զոհվեց հենց հրադադարի խախտման հետևանքով՝ 2015 թվականի հունվարի 22-ին:

Հայրը նշում է, որ ինքը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքի սահմանները և հպարտանում է որդու սխրանքով:

«Թոռնիկներս պետք է ապրեն մեր գյուղում: Արմանի շիրիմը պարտավորեցնում է մեզ»,-ասաց հերոսի հայրը:

«Նրանք միշտ էլ բարբարոսություններ են արել, մորթել են, բռնացել, խաչել, բայց մենք կարողացել ենք հաղթել ու հաղթելու ենք»,-ընդգծեց Ռաշիդ Ուդումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ