15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սկսած ՀՀԿ-ից՝ բոլորը /վիդեո/

«Ներկայիս  ԸՕ-ն դեռևս բավարար չի ասելու, որ եկող ընտրություններում հաղթելու է շատ աշխատողը: Այս երկիրը դեռ այդ երկիրը չէ: Այս երկրում հաղթում են միջակները, շահում են անարժանները:

Քաղաքականությունն էլ, լրատվությունն էլ, բիզնեսն էլ նույն վիճակում են: Այնպես որ՝ դժվար է ասել, թե ովքեր կհայտնվեն խորհրդարանում: Հիմա կարող եմ ասել, որ ինչ-որ մեկի աշխատանքը  գրագետ եմ համարում, բայց դա բավարար չէ հստակ բան ասելու համար», – լրագրողների հետ հանդիպմանը վերլուծելով ապագա խորհրդարանում հնարավոր ներկայացվածությունը`  նշեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

Այս համատեքստում նորաստեղծ կուսակցությունները մինչև ընտրությունները կհասցնե՞ն արդյոք կայանալ  ու վստահության քվե ստանալ, Henaran.am -ի հարցին` Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, թե հավանական չի համարում, որ նորաթուխերի կայացումը մինչեւ ընտրություններ ընկած հանգրվանում:

«Կարելի է բավարար չափով պատրաստ լինել ընտրարշավին: Կայացման մասին խոսելով՝ պիտի ասեմ՝ սկսած ՀՀԿ-ից՝ բոլոր կուսակցությունները պիտի կայանան», – ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ