Թուրքիայում ԱՄՆ նոր դեսպանն աշխատելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ
ԱՄՆ-ի Սենատը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պատշտոնում հաստատել է նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված Ջոն Բասսի թեկնածությունը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Միլիյեթ» թերթը տեղեկացնում է, որ կողմ ենքվեարկել 100 սենատորներից 98-ը, որոնց թվում է եղել նաևհայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեզը: Նորանշանակ դեսպանը, իր թեկնածության առաջադրումիցհետո Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեումպատասխանելով սենատորների հարցերին, հայտնել էր, որ աշխատելու է Իսրայելի,Հայաստանի և Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Ermenihaber.am





































