26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան եւ նորաստեղծ Իսլամական պետությունը. ի՞նչ վտանգ կա Հայաստանին

Երեկ իսլամական պետության զինվորականները հերթական ամերիկացի լրագրողի սպանության տեսանյութը հրապարակեցին:

Հիշեցնենք, Իսլամական պետությունը, ինչպես այն անվանում են արևելյան մամուլում, փաստացի իրեն հռչակել է խալիֆայություն: Այն գտնվում է Իրաքի եւ Սիրիայի սահմանային տարածքում : Արեւելագետների փաստմամբ՝ այն եղել է ԱՄՆ-ի կողմից ստեղծված ծրագիր՝ Բաշար Ասադի իշխանության դեմ:

Արևելագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Խալիֆայությունը ավելի վաղ էր հռչակվել, սակայն չէր հիշատակվում. ՛՛Խալիֆայությունը հռչակվել է 2013 թ.-ի կեսերին, սակայն միջազգային հանրության ուշադրությունը գրավեց ամերիկացի լրագրողների սպանությամբ, այլ ոչ թե եզդի ժողովրդի ցեղասպանությամբ՛՛:

Արեւելագետ Սարգիս Գևորգյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն չի կարողանում հսկել իր սեփական ՛՛նախաձեռնությունը՛՛ և օդային հարձակումներ է իրագործում Խալիֆայության տարածքում: ՛՛Հենց լրագրողների գլխատումն էլ ուղերձ է Միացյալ նահանգներին՝ դադարեցնելու օդային հարձակումները Խալիֆայության վրա՛՛:

Թուրքիայի՝ Խալիֆայությանը աջակցությունը միանշանակ է: Փորձագետները սա փաստում են Թուրքիայի տարածքի արբանյակային լուսանկարներով, որտեղ ներկայացված են իսլամական ճամբարները: Մինչդեռ, թուրքական իշխանությունները բացասաբար են արտահայտվում իսլամական պետության հասցեին:

Իսկ որքանով է վտանգավոր այս Խալիֆայությունը Հայաստանի համար: ՛՛Խալիֆայությունը նպատակ ունի ընդլայնել իր տարածքները մինչև պատմական արաբական Խալիֆայության սահմաններ, որի մեջ մտնում էր նաև Կովկասը՛՛,-նշում է արեւելագետ Հայկ Քոչարյանը: 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ