14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԹՈՒՐՔԻԱ

”Ռուսաստանը չի նվիրի Արցախի հարցը Թուրքիային և Ադրբեջանին”

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ Հայաստանը պետք է զգուշանա, որպեսզի այդ համագործակցությունը չվերածվի հակահայկական քայլի Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում: ”Չնայած ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն խորանում են, երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենք այս տարածաշրջանում մրցակիցներ են”,-նշել է թուրքագետը: Ըստ նրա` Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի նվիրի Թուրքիային և […]

Թուրքիան պետք է հրաժարվի կեղծ հայտարարությունների պրակտիկայից. թուրքագետ/վիդեո/

Արդյոք Թուրքիան կընդունի ՀՀ նախագահի հրավերը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ. հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ ընթացք կունենան:  . ”Հենարան” մամուլի ակումբում թուքագետ, ԵՊՀ Արևելեագիտության ֆակուլտետի  փոխդեկան  Ռուբեն Մելքոնյանը խոսեց այս թեմայով: “Նախագահի հայտարարությունը և հրավերը Թուրքիայի ապագա նախագահին Երևան, կարծում եմ վտանգավոր բաժանարար գիծ անցկացրեց կեղծիքի և իրականության միջև: Այսինքն կեղծ հայտարարությունների և իրական նպատակների միջև”,-նշեց թուրքագետը: […]

Ածխահանքի զոհերի թիվը հասել է 232-ի. Ստամբուլում նստացույց է սկսվել /վիդեո/

Աղետի վայր մեկնած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է պաշտոնապես հայտնել, որ վթարված ածխահանքից դուրս են բերվել տասնյակ նոր զոհերի դիեր և զոհերի թիվն արդեն հասել է 232-ի, գրում է Ermenihaber.am-ը:  Նշենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր 205 զոհի ու 8 տասնյակ վիրավորների մասին: Արդեն հաստատվել է 124 զոհի ինքնությունը:  Թուրքիայի պետական լրատվական «Անադոլու» գործակալությունը […]

Եթե դուք Թուրքիայում ասեք “1915-ի դեպքերը ցեղասպանություն են”, ձեր նկատմամբ հետաքննություն չի իրականացվի. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դանիացի պաշտոնակից Մարտին Լիդեգարդի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խստորեն քննադատել է «Fredoom House»-ի Թուրքիայի մասին զեկույցը, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ Դավութօղլուի` այդ զեկույցում արտացոլված չեն Թուրքիայում առկա իրողությունները: Մասնավորապես կենտրոնանալով մամուլի ազատության խնդրի վրա` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայում բանտարկված է ոչ թե 44 լրագրող […]

Թուրքիայում հանքի փլուզման արդյունքում 200-ից ավելի հանքագործ է մահացել

Նախօրեին Թուրքիայի արեւմտյան Մանիս նահանգում հանք է փլուզվել, ինչի արդյունքում 201 մարդ է մահացել,հարյուրավոր մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ, զոհերի թիվը կարող է ավելանալ, տեղեկացնում է РИА Новости–ն:  Ընդհանուր առմամբ հանքում աշխատելիս է եղել 787 հանքափոր: Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 20 հանքագործի, ովքեր տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսների ճակատագիրը […]

Մեծ Բրիտանիայի ժողովուրդը դեմ է դեպի իրենց երկիր թուրքերի տեղաշարժին

Մեծ Բրիտանիայի ժողովուրդն այլևս չի ցանկանում, որ Եվրամիությունը (ԵՄ) ընդլայնվի և դեմ է, որ Թուրքիայից մարդկանց հոսք լինի դեպի իրենց երկիր: Այս մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը BBC-ի հետ զրույցում: Նա մասնավորապես ակնարկել է առաջիկայում անդամակցության դիմումների վրա վետո դնելու մասին և անհրաժեշտ համարել նոր անդամների ընդունում միայն ԵՄ-ի […]

Անկարայում տեղացիների եւ սիրիացի փախստականների միջեւ բախում է տեղի ունեցել

Անկարայի Ալթընդաղ թաղամասում տեղացիների և սիրիացի փախստականների միջև լարվածություն է ստեղծվել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր սիրիացիներից մեկը հարվածել է թաղամասի բնակիչներից մեկին, ինչից հետո տեղացիները փորձել են վրեժ լուծել սիրիացիներից, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք քարեր են շպրել այն շենքի վրա, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականները: Ավելի ուշ միջամտել է ոստիկանությունը և դժվարությամբ կարողացել […]

Փարիզում մրցանակի է արժանացել թուրք ռեժիսորի` հայ աղջնակի մասին պատմող ֆիլմը

Փարիզում անցկացվող «Հարավ արևելյան Եվրոպայի կինոֆիլմերի փառատոնում» մրցանակ է ստացել հայ աղջկամասին պատմող թուրք ռեժիսորի ֆիլմը, գրում է Ermenihaber.am-ը:  «Զիազան» կոչվող ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորը թուրք դերասան Դերյա Դուրմազն է: Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի` ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:  Ֆիլմը պատմում է 4-ամյա հայ աղջնակի մասին, ով սիրած շոկոլադը գնելու համար փորձել է Հայաստանից անցնել Թուրքիա `թաքնվելով հորեղբոր ճամպրուկի մեջ: Ermenihaber.am

Հույս ունենք` մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, որ  հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում “Հույս ունենք, որ այս հողերում խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտը կշարունակվի և մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա”,- ասել է Դավութօղլուն: Դավութօղլուն, անդրադառնալով Էրդողանի ցավակցական ուղերձին, […]

Թուրք կանայք քննադատել են Էրդողանի “ցավակցական ուղերձը”

Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան  ուղերձը քննադատել են “Հանրապետության կանանց կազմակերպությունը”, գրում է Ermenihaber.am-ը:  Կազմակերպության անդամները , նախագահ Ջանան Արըթմանի գլխավորությամբ, նամակ են հղել վարչապետին: Նրանք նամակում նշել են, որ “այդ ժամանակաշրջանում բռնագաղթը օրենքի սահմաններում էր” և պահանջել են Էրդողանից ներողություն խնդրել թուրք ազգից` իր “ցավակցական” ուղերձի համար: Հայտնում է թուրքական “Ulusalkanal” լրատվական կայքը: Ermenihaber.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի